Friday, 10 07 2026
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ

Իսրայելը կարող է ցամաքային ռազմական գործողություններ սկսել. Հայաստանը պետք է լինի կիզակետում

Միացյալ Նահանգների  նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները պաշտոնապես ճանաչել է   Իսրայելի անքակտելի մաս: Բարձունքները Իսրայելի վերահսկողության ներքո անցել են 1967թ. ՝ արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմի ժամանակ: Հատկանշական է, որ  և՛ Իսրայելը և’ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։ Թեև Իսրայելը բարձունքները հայտարարել է իր տարածք, բայց  ՄԱԿ-ը չի  ճանաչել այդ որոշումը:  Այսպիսով, Թրամփի այս քայլը նոր իրավիճակ է ստեղծում ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետներ Արմեն Պետրոսյանի և Սարգիս Գրիգորյանի հետ:

Գրիգորյանի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը նոր իրողություն է, որը, անխոս, իր ազդեցությունը կունենա տարածաշրջանում: «Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելը և այնուհետև դեսպանությունն այնտեղ տեղափոխելը, Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի լիազորությունների վերահաստատումը, կարծում եմ այդ նախանշաններից մեկն է. մենք հիմա գործ ունենք փոփոխվող աշխարհակարգի և իրավակարգի հետ, ինչն առավել ցայտուն երևում է Մերձավոր Արևելքում»,-հավելեց նա:

Պետրոսյանը կարծում է, որ Թրամփի որոշման  ազդեցությունը միանգամից չի զգացվելու: «ԱՄՆ-ի ներկա վարչակազմը  վարում է առավելապես ամերիկակենտրոն քաղաքականություն և անգամ արտաքին քաղաքականության շրջանակներում ընդունված որոշումները դարձյալ նեղ ամերիկյան շահերի համատեքստում են, տվյալ դեպքում դաշնակիցներին նման աջակցության ցուցաբերումը…Մերձավոր Արևելքը տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմի համար եղել է շահերի գոտի և նման կողմնակալ քաղաքականությամբ Վաշինգտոնն այսօր փաստացի ստեղծում է կողմնակիցների և հակառակորդների շրջանակ, ինչը միանշականորեն ազդելու է տարածաշրջանում  ԱՄՆ-ի հետագա քաղաքական գործընթացների վրա»:

Գրիգորյանը չբացառեց Իսրայելի կողմից Գազայի հատվածում ուղիղ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը: «Գազայի հատվածում Իսրայելը 1000 զինվոր է կուտակել, պահեստազորային հավաք է հայտարարվել, կարծես որոշակի կանխարգելիչ միջոցառումներ են տեղի ունենում… շատ հնարավոր է, որ այսպես շարունակվելու կամ իրավիճակի թեժացման դեպքում տեսնենք ցամաքային ռազմական գործողություններ Իսրայելի կողմից»,-հավելեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում