Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան շարունակել է բեղուն աշխատանքը՝ ուղղված գիտության զարգացմանը։ Այս մասին մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ասել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան նշել է 75-ամյակը։ Իր գոյության ընթացքում ակադեմիան, շնորհիվ բեղուն գործունեության, կարողացել է ճանաչում ձեռք բերել աշխարհում, ինչի մասին է վկայում բարձր՝ 755-րդ տեղը 8 հազար լավագույն ակադեմիական կազմակերպությունների վարկանիշում։