Sunday, 12 07 2026
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան

Լրջագույն սպառնալիք հեռավոր Մեղրիից

Տագնապալի նորություններ հեռավոր Մեղրիից: Մի քանի տասնյակ զինծառայողներ, չկատարելով հրամանատարների հրամանները, լքել են մշտական տեղակայման վայրը՝ զորամասը, ու տարերային ընթացքով դուրս եկել քաղաք:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, զորամասի վերադաս հրամանատարության կողմից ծառայողական քննություն է անցկացվել և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողներին, այնպես էլ հրամանատարական կազմին: Կարգազանց զինծառայողները տեղափոխվել են այլ զորամասեր, իսկ մի շարք սպաներ՝ պաշտոնանկ արվել: Մասնավորապես շարքային զինծառայողները տեղափոխվել են Հայաստանի ու Արցախի սահմանապահ տարբեր զորամասեր:

Իրականում գործ ունենք շատ ավելի խորքային խնդրի հետ, որը լրջագույն սպառնալիք ու մարտահրավեր է պետության ազգային անվտանգության համար:

Արտաքին մարտահրավերները որպես կանոն կանխատեսելի են ու տեսանելի: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի հակառակորդն է և ուղղակիորեն սպառնում է Արցախի գոյությանը: Սա իհարկե նորություն չէ, և դրանից ելնելով ինչպես պետությունը, այնպես էլ հանրույթը պատրաստ են ամեն ինչի՝ սպասելով զարգացման ցանկացած տարբերակի:

Ներքին մարտահրավերների պարագայում գործում է լրիվ հակառակ տրամաբանությունը: Դրանք ո՛չ տեսանելի են, և ո՛չ էլ կանխատեսելի: Մարդիկ հաճախ չեն էլ կարողանում զգալ ներքին մարտահրավերի ծանր ներկայությունն ու այն վրա է հասնում անսպասելի ու անակնկալ:

Մեղրիի զորամասում կատարվածը հենց ներքին մարտահրավեր է, որի հնարավորությունը երբևէ չէր կանխատեսվել: Փաստորեն ընդամենը մի քանի զինծառայողներ կարողացել են խաթարել զորամասի բնականոն կյանքն ու սպայական կազմին պարտադրել իրենց խաղի կանոնները: Այսինքն մի ամբողջ զորամաս շարքից դուրս է եկել՝ դրսևորելով զրոյական կարգապահություն և ցածր ծառայողական պատրաստակամություն: Հետաքրքիրն այն է, որ խնդիրը տևական ժամանակ շարունակվել է, և ոչ ոք չի կարողացել դրան պատշաճ լուծում տալ: Եթե վաշտի հրամանատարը չի կարողանում կառավարել իր ստորաբաժանումը, ապա դա լուծելի խնդիր է, բայց երբ գնդի հրամանատարն ու նրա տեղակալները, կորպուսի հրամանատարը, ինչպես նաև ռազմական ոստիկանությունն են անկարողություն դրսևորում, ապա սա արդեն տասնապատկում է երևույթի վտանգավորությունը:

Մեղրիի միջադեպը առաջնային պլան է մղում նաև հանրության մեջ գոյություն ունեցող բոլոր արատավոր բարքերն ու սովորույթները: Փաստորեն մինչև օրս բանակի հրամանատարությանը չի հաջողվել զինվորների միջավայրից արմատախիլ անել կրիմինալ մտածողությունը: Դեռևս ակտուալ են «յախշի, չաստ նայող» հասկացությունները, իսկ զինվորներն էլ շերտավորված են՝ ուժեղներն ու ճարպիկները ճնշում և շահագործում են թույլերին:

Բայց մյուս կողմից էլ բանակի հրամանատարությունը միայնակ չի կարող այս հարցին լուծում տալ, քանի որ զինվորները բանակ են զորակոչվում արդեն իսկ այս աշխարհայացքով ու մտածելակերպով: Ցավոք սրտի երիտասարդների միջավայրում դեռևս շարունակում են ակտուալ մնալ «գողական պանյատներն» ու քրեական հեղինակությունները, և այս ամենը նրանք իրենց հետ տանում են զորամասեր՝ փորձանք դառնալով ինչպես հրամանատարների, այնպես էլ թույլ զինվորների համար։ Ի՞նչ անել, խոստովանենք, որ չափազանց բարդ խնդիր է, միգուցե սկսենք հենց ինքներս մեզնից։ Մեր երեխաներին դաստիարակելիս չասենք․ «Ով քեզ բան ասի, քարով կտաս գլուխը կբացես»։

Լավ այս ամենը դնենք մի կողմ ու անցնենք բուն խնդրի քննարկմանը, որն է՝ ներքին մարտահրավերը։ Այս համատեքստում չափազանց կարևոր է պատասխանել հետևյալ հարցադրմանը․ Եթե վաղը պատերազմ սկսի, արդյո՞ք Մեղրիի զորամասը պատրաստ կլինի դիմագրավել հակառակորդին։ Լա՛վ, հայրենասիրությունն ու ընդհանրապես հարցի զգացմունքային կողմը դնենք մի կողմ։ Այսպիսի ցածր կարգապահությամբ զորամասը ինչպես է մարտական առաջադրանք իրականացնելու, երբ զինվորները նույնիսկ գնդի հրամանատարի հրամանները չեն իրականացնում։ Շարքային զինվորը ինչպե՞ս է կռվելու, երբ տեսնում է, որ իր կողքին արտոնյալներ են ծառայում, որոնք ո՛չ միայն չեն ծառայում, այլ նաև՝ զորամասը հյուրանոցի են վերածել։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց պատասխանները ամենևին էլ հեշտ չի գտնել, քանի որ խոսքը Հայաստանի ազգային անվտանգության մասին է։

Երևի թե շատերը կհամաձայնեն, որ կարգապահության բացակայությունը շատ ավելի վտանգավոր հակառակորդ է, քան՝ Ադրբեջանը։ Ահա սա է մեր միակ մտահոգության առարկան, քանի որ հրաման չկատարող զինվորներն ու թույլ հրամանատարները պարզապես չեն կարող հայրենիք պաշտպանել, ընդհակառակը՝ նրանք ականներ են ու հենց հայրենիքի սրտում տեղադրված՝ ամենաճակատագրական պահին պայթելու հեռանկարով։

Ընդհանրապես բանակը բարդ կառույց է, և դրա հետ չի կարելի խաղ անել։ Երևույթներն ու գործընթացները դրա մեջ տարերային զարգանալու հատկություն ունեն՝ զորամասից զորամաս։ Ասվածի տրամաբանությունից ելնելով ի հայտ է գալիս երկրորդ հարցադրումը․ Ի՞նչ է լինելու, եթե հանկարծ Մեղրիում կատարվածը վարակիչ ազդեցություն ունենա և հասնի մյուս զորամասեր։ Այսինքն Հանրապետության տարբեր զորամասերի զինծառայողներ որոշեն ու զանգվածաբար լքեն մշտական տեղակայման վայրերը։ Դե եթե Մեղրիում արել են, ապա որևէ այլ տեղում ինչո՞ւ չպետք է անեն։ Սա թերևս ամենավտանգավոր խնդիրն է, որի դեմ բանակի բարձրագույն հրամանատարությունը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի։

Վերջաբանի փոխարեն միայն ուզում ենք հանրության ուշադրությունը սևեռել Մեղրիի միջադեպի հետ առնչվող քարոզչական խնդրի վրա։ «Քոչարյանական լրատվամիջոցներն» ու անհատ քարոզիչները փորձում են տարածել ու արմատավորել այն մտայնությունը, իբրև թե վարչապետ Փաշինյանն ու նրա կաբինետը չեն կարողանում վերահսկել իրավիճակը բանակում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ հեղափոխությունը թուլացրել է բանակի կարգապահությունն ու մարտական պատրաստվածությունը։ Իհարկե այդ մարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ նույնիսկ բանակի բարոյալքման ու կազմաքանդման գնով հասնել Փաշինյանի տապալմանը։

Սրանք, իհարկե, պարզ քարոզչական հնարքներ են՝ իրականությանը չհամապատասխանող։ Բանակում խնդիրներ միշտ էլ եղել են՝ դրա ձևավորման ու կայացման բոլոր տարիներին։ Այս ամենն իհարկե նորություն չէ, միայն թե ինչ-որ մարդիկ արդեն 25 տարվա խնդիրները փորձում են բարդել բացառապես Փաշինյանի վրա։

Բանակի մասին խոսելիս մենք պետք է չափազանց զգույշ լինենք, քանի որ զինվորների մարտական պատրաստությունն ու բարոյահոգեբանական վիճակը ամեն ինչից կարևոր է։ Մի անզգույշ արտահայտությունը կարող է լուրջ հարված հասցնել այդ ամենին։

Վարչապետ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, պետք է ցույց տա, որ տիրապետում է բանակում տիրող իրավիճակին ու պատրաստ է բնում խեղդել ցանկացած ըմբոստություն, որը կարող է խաթարել զինված ուժերի կարգապահությունն ու մարտական պատրաստվածությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում