Փոթիում՝ Նաբաթի առափնյա շրջանում, հսկայական կրիա են հայտնաբերել: Տեղեկությունն արդեն հաստատել է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը:
Սակայն արտասովոր կրիայի գտնվելու վայրը տվյալ պահին հայտնի չէ։
Նախապես լուրեր են տարածվել, թե նրան Բաթումի դելֆինարիում են տեղափոխել, որտեղ այդ տեղեկությունը չեն հաստատել։