Sunday, 05 05 2024
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեմայով

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է այն պայմանները, միտումներն ու նախադրյալները, որոնց արդյունքում սերունդների համերաշխության ներկայիս կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ տեսանելի հեռանկարում այլևս չի կարող ապահովել բնակչության սոցիալական ապահովության պահանջմունքը և արժանապատիվ ծերությունը։

Պետնախարարը վկայակոչել է ներկայումս պետական բյուջեի այն մասը, որ հատկացվում է բնակչության կենսաթոշակային ապահովմանը՝ 12%՝ նշելով, որ ժողովրդագրական ներկայիս միտումների պայմաններում այդ թիվը չի կարող շարունակապես մեծանալ, և կենսաթոշակային համակարգի ներդրումն այլընտրանք չունի։

Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված է աշխատանքային խումբ։

Ա․ Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքները բաշխված են երեք հիմնական ենթախմբերի՝ օրենսդրական փոփոխություններ, տեխնիկական-ծրագրային ապահովում և հանրային իրազեկվածության բարձրացում։ Ըստ Ա․ Հարությունյանի՝ նոր համակարգին անցնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն ընթացքի մեջ են, շարունակում են համապատասխան աշխատանքներ տարվել իրավական դաշտը Հայաստանի Հանրապետության հետ ներդաշնակեցնելու և հնարավոր իրավական կոլիզիաներից խուսափելու համար։

Խոսելով տեխնիկական-ծրագրային կողմի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքները մեծ մասամբ ավարտուն տեսքի են, մնացել են հաշված շտկումներ։ Հանրային իրազեկման աշխատանքների առնչությամբ Ա․ Հարությունյանը հայտնել է մտահոգություն, որ երեք ամսում անհրաժեշտ է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ բնակչության համար այս փոփոխության էությունն ու անհրաժեշտությունը պարզաբանելու համար, և որ ըստ կարիքի անհրաժեշտություն կառաջանա ներգրավելու նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակիցներին, ինչպես նաև խորհրդակցելու ՀՀ համապատասխան մասնագետների հետ։

Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել աշխատանքների պլան-ժամանակացույց, որում սահմանված են լինելու օրենսդրական, տեխնիկական-ծրագրային, կազմակերպչական և հանրային իրազեկման քառաբլոկ անելիքների բուն աշխատանքները, սպասվող արդյունքները, ժամկետները և պատասխանատու պետական մարմինները։ Պետական նախարարը առանձին ուշադրություն է հրավիրել հանրային իրազեկման բարձրացման աշխատանքների վրա՝ կարևորելով հարցի ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական համընդգրկունությունը։ Բովանդակային մասով Գ․ Մարտիրոսյանը հորդորել է, որ բնակչության համար պարզաբանվի ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ դրա գործառնման մեխանիզմը, ընթացակարգը, դրույքաչափերի բաշխվածությունը և պետության երաշխավորիչ դերակատարումը։

Տեխնիկական մասով պետնախարարը կարևորել է հանրության հետ արդյունավետ կապի օգտագործման բոլոր մեխանիզմները՝ սկսած համացանցից, մինչև հեռուստատեսություն, հեռախոսային թեժ գիծ և մասնավոր շփումներ։

Խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարարի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, ինչպես նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։ Խորհրդակցության ավարտին ծավալվել է մտքերի փոխանակություն, Գ․ Մարտիրոսյանի կողմից հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբի արագ և որակյալ աշխատանքային գործունեության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում