Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Մեխրաբադ» միջազգային օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, որում շուրջ 100 ուղևոր է եղել։ Այս մասին հաղորդում է Fars News Agency-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչությունը։
Նշվում է, որ տվյալ պահին շուրջ 50 ուղևոր է տարհանվել։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները։ Տուժածների մասին ոչինչ հայտնի չէ։
فرود بدون چرخ فوكر١٠٠ هما در مهرآباد
رئیس اورژانس تهران: یک فروند هواپیما هنگام نشستن در فرودگاه مهرآباد دچار آتش سوزی شد، اما این حادثه هیچ مصدومی نداشته است pic.twitter.com/kJdkberXRP— خبرگزاری تسنیم 🇮🇷 (@Tasnimnews_Fa) March 19, 2019