Saturday, 11 07 2026
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանին անկախությունից ի վեր ՄԱԶԾ ցուցաբերած աջակցությունը և համոզվածություն հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունն ապագայում էլ ավելի արդյունավետ ու հավակնոտ է լինելու:

Փոխվարչապետը նաև անդրադարձել է կառավարության ծրագրի սկզբունքներին և առաջնահերթություններին, շեշտելով որ այն հիմնված է ներառական աճի մոդելի վրա, որը համահունչ է կայուն զարգացման նպատակների հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարևորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և դրա ձևավորած գործիքների դերակատարությունը:

Քննարկվել են նաև հանրային կառավարման, թվայանացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները:

Այնուհետև, Տիգրան Ավինյանը և Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը և կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները: Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլև տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի և մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը և նախաձեռնությունների առաջքաշումը:

Այս գործընթացում ազգային նորարարական կենտրոնը առանձնահատուկ դեր է ունենալու: Այն կառավարության համար հետազոտական հանգույցի դեր է խաղում՝ կենտրոնանալով տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացման գործիքակազմի վրա, ինչը թույլ կտա կառավարության կողմից իրականացվելիք հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա, և այդպիսով խթանել կայուն զարգացման թիրախների բարեհաջող նվաճումը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ազգային նորարարական կենտրոնը նախատիպ է դարձել ՄԱԶԾ կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ կենտրոնների համար: Այսպիսով, Հայաստանն աշխարհում հանդես է գալիս ոչ միայն որպես կուտակված փորձի սպառող, այլև կարողանում է իր ստեղծած հաջող օրինակներով օգնել միջազգային հանրության մյուս անդամներին: Հաշվի առնելով այդ ձեռքբերումները և դրական փորձը, Տիգրան Ավինյանը նաև կոչ է արել մտածել ազգային նորարարական կենտրոնի անկախացման և ինստիտուցիոնալիզացման մասին:

Անդրադառնալով Travelinsights գործիքին՝ փոխվարչապետը նշել է, որ այն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները՝ ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության վրա իրական ժամանակում տվյալներ տրամադրելով և այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը կարող է օգնել բացահայտելու զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս, ինչպես օրինակ՝ էկոտուրիզմը կամ գաստրոտուրիզմը:

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ցուցաբերած շարունակական աջակցության համար և հաջողություն մաղթել Կենտրոնի ապագա նախաձեռնություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում