Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Իշխանությունը՝ լրջագույն ու վտանգավոր խնդրի առաջ

Վերջին օրերի լրահոսում արցախյան խնդրի, Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աղմուկի համատեքստում երկրորդական պլան մղվեց Հայաստանի համար չափազանց կարևոր ու վտանգներ պարունակող մի տեղեկատվություն։ «Ամուլսարի» սեփականատեր «Լիդիան» ընկերությունը հայտարարեց Հայաստանի կառավարության դեմ միջազգային արբիտրաժում գործընթաց հարուցելու մտադրության մասին։ Հայտարարության մեջ ասվում էր նաև, որ «Լիդիանը» կդիմի այդ քայլին, եթե առաջիկա 3-4 ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը փոխզիջումային լուծումներ չառաջարկի։ Այսպիսով, կառավարության խնդիրն է առաջիկա ամիսներին «Ամուլսարի» խնդրի կարգավորումը։ Ինչպե՞ս, ի՞նչ եղանակներով՝ իշխանության ու կառավարության խնդիրն է։ «Ամուլսարի» խնդիրը նախկին իշխանությունից նորերին ժառանգած թերևս ամենակնճռոտ, ամենաբազմաշերտ խնդիրն է, որը առանձին վերցրած մեկ ընկերության խնդիր չէ և շոշափում է շահերի բազմաշերտ ու բազմաբնույթ համալիր։ «Ամուլսարի» ծրագիրը Հայաստանի պատմության մեջ երբևէ իրականացված ամենախոշոր օտարերկրյա ներդրումային ծրագիրն է և եթե այդ ծրագիրը շարունակություն չունենա, եթե կառավարությունը չկարողանա «Լիդիանի» համար ընդունելի լուծումներ առաջարկել, այդ խնդիրն անդրադառնալու է Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Անդրադառնալու է խիստ բացասաբար։

Որովհետև որևէ օտարերկրյա ներդրող Հայաստանում ներդրում կատարելուց առաջ ուսումնասիրելու է «Լիդիանի» պատմությունը ու եզրակացնելու է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն, որ պետությունը չի երաշխավորում արտաքին կապիտալի անձեռնմխելիությունը։ Եզրակացնելու են՝ անկախ նրանից, որքանով է այս պատմության մեջ «Լիդիանը» ճշմարտացի և որքանով սխալ։ «Լիդիանի» խնդրի լուծումը կառավարության համար կենսական նշանակություն ունի հատկապես հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման առումով։ Եթե «Լիդիանը» հեռացավ Հայաստանից, պետությունը վճարելու է ոչ միայն արբիտրաժային դատարանի սահմանած՝ 1.5-2 միլիարդ դոլարի գումարը, այլ վճարելու է նաև Հայաստանի ներդրումային գրավչությամբ։ Այսպիսով, կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման հարցը կախված է «Լիդիանի» խնդրի հանգուցալուծումից։ Ընդ որում, սա այն հարցն է, որի դեպքում կառավարությունը չի կարող հղում անել նախկին իշխանություններին և հայտարարել, որ սա նախկին իշխանության հանցավորության հետևանք է։ Այո, մեծ հավանականությամբ դա այդպես է։ Սակայն այդ հանցավորության հետևանքի համար վճարելու է Հայաստանցի հարկատուն ու Հայաստանի տնտեսությունը՝ իր հեռանկարով։

Ընդհանարապես, օտարերկրյա ներդրումների հետ կապված մենք ունենք որոշակիորեն սխալ պատկերացումներ։ Մեզ թվում է, թե բավական է տարբեր համաժողովներում գեղեցիկ ելույթներ ունենալ Հայաստանի մասին, ներկայացնել մեր պատմական ժառանգությունն ու ԵԱՏՄ-ի անդամ լինելու հանգամանքը, և օտարերկրյա ներդրումները կհոսեն Հայաստան։ Դա շատ մակերեսային ու սխալ պատկերացում է, քանի որ իրականում օտարերկրյա ներդրողներին հետաքրքրում են ոչ թե նման ներկայացումները, այլ առաջին հերթին սեփականության պաշտպանությունն ու երկարաժամկետ գործունեություն ծավալելու հեռանկարները։ «Լիդիանի» օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում սեփականության պաշտպանության ինստիտուտը չի գործում կամ գործում է ոչ ամբողջությամբ. արդեն մի քանի ամիս ցուցարարները փակել են «Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհը և թույլ չեն տալիս որևէ աշխատանք իրականացնել հանքավայրում։

Կառավարությանն առաջիկա ամիսներին տքնաջան աշխատանք է սպասվում։ Իշխանությունը պետք է մոբիլիզացնի մտավոր, կադրային բոլոր ռեսուրսները «Լիդիանի» խնդրին ընդունելի լուծում գտնելու համար։ Հակառակ պարագան՝ «Լիդիանի» կողմից արբիտրաժ դիմելու սցենարը նշանակում է Հայաստանի վարկի ու հեղինակության զրոյացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում