Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը Հայոց պետականության բացառման հավաստագիր է. «Սասնա ծռեր»

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու եւ նրան անկախությունից զրկելու հետեւանքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում .

«Այդ պայմանագրով եւ նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:

Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝ Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաեւ հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:

Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման եւ Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը:

Դրանք միջազգային իրավունքին հակասող ակտեր են եւ իրականության մեջ իրավական ուժ չունեն, մինչդեռ Հայաստանի սուբյեկտության, տարածքի եւ սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, այդ թվում եւ առաջին հերթին՝ 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնյան իրավարար վճիռը, լեգիտիմ միջազգային-իրավական ակտեր են եւ պետք է հիմք ու ճանապարհ դառնան Հայաստանի վերջնական ապագաղութացման ու դեօկուպացիայի համար:

Այս գործընթացն արդեն սկսվել է ԽՍՀՄ լուծարմամբ եւ Արցախի մի մասի նկատմամբ հայկական իրավազորության հաստատմամբ:

Մարզի կարգավիճակով Արցախի ներառումը ՀՀ կազմի մեջ, ապա նաեւ ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի պլացդարմի վերածված Նախիջեւանի հարցի լուծումը, նույնպես պետք է ի կատար ածվի այդ ապօրինի պայմանագրերի միջազգային-իրավաքաղաքական գնահատականի եւ դրանից բխող գործընթացների համատեքստում, ինչը նաեւ կամրագրի տարածաշրջանի հակահայ ճարտարապետության կազմալուծման հերթական փուլը:

Միեւնույն ժամանակ՝ այս համատեքստում Հայաստանի սուբյեկտության, նրա տարածքի ու սահմանների վերաբերյալ իրավապատշաճ ակտերի կատարումը բավարար միջազգային-իրավական ռեսուրս է գոյացնելու մեր ազգային անվտանգության ապահովման եւ պետության կայացման համար:

Համոզված ենք, որ միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում