Friday, 24 07 2026
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Ազատության հրապարակում դարձյալ թեժ է, բայց․․․

Երևանի Ազատության հրապարակում մարտի 14-ին իրավիճակը բավական թեժ է, սակայն ամենևին ոչ «ավանդական հանրահավաքային» նպատակներով: Իրավիճակը թեժացել է քաղաքապետարանի որոշման իրագործման հետևանքով, ըստ որի՝ ապամոնտաժվում են Օպերային թատրոնին հարակից պուրակի մի շարք սրճարաններ: Քաղաքապետարանը հայտարարել է, որ ունի այդ քայլն անելու բոլոր իրավական հիմքերը և նախաձեռնում է ապամոնտաժումը, որի նպատակն է Օպերայի հարակից պուրակը, կանաչ տարածությունը հանրությանը վերադարձնելը: Նպատակը, անկասկած, իսկապես ողջունելի է, սակայն այն բախվել է նաև տնտեսվարողների շահերին: Բիզնեսը հայտնվել է հարվածի տակ, ու թեև քաղաքապետարանն իր պնդմամբ գործում է իրավունքի դաշտում, թեև հայտարարում են, որ բիզնեսը կարող է ծառայությունների պահանջված ոլորտում գործունեություն իրականացնել նաև այլ տեղերում, այդուհանդերձ աքսիոմատիկ է, որ ցանկացած մեծ ու փոքր ցնցում անցանկալի է որևէ մեծ ու փոքր տնտեսվարողի համար: Բախվում են փաստորեն մասնավոր բիզնեսի և հանրային շահերը:

Նախկինում, օրինակ, երբ Հայաստանում կապիտալ շինարարության բում էր և թռիչքային կամ վագրային աճ, այդ շահերն էլի են բախվել, բայց այս դեպքում ի վնաս հանրության: Հանրային տարածքները տրվել են կառուցապատման, կամ քաղաքացիներից կոպեկներով խլվել են բնակտարածքներն ու տրվել մասնավոր կապիտալ շինարարության, որը վերահսկվել է իշխանական մակարդակով: Արդյունքը եղել է այն, որ կապիտալ շինարարությամբ մի խումբ մարդիկ ապահովել են գերշահույթներ՝ հանրային գերակա շահի անվան ներքո: Այդ ամենը, անշուշտ, չի նշանակում, որ այժմ էլ ամեն ինչ պետք է շրջել հակառակ ուղղությամբ, և հանրային շահը բավարարել մասնավորի շահը ոտնահարելով:

Սակայն այստեղ, եթե կա իրավական վեճ, ապա սեփականատերերը պետք է գնան դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի: Դա է քաղաքակիրթ տարբերակը: Մյուս կողմից, սակայն, կա լրջագույն, առավել խորքային մի խնդիր: Մենք տեսնում ենք Հայաստանում գործած տնտեսա-քաղաքական համակարգի, այսպես ասած, քաղցկեղային խորքային բնույթը, երբ հարաբերությունները կառուցվել են մասնավոր բիզնեսի և հանրային շահի այդօրինակ կտրուկ բախման վրա, կանգ չառնելով նույնիսկ օրենքի հետ խնդիրներ ունենալու իրողության առաջ, ինչպես, համենայնդեպս, քաղաքապետարանն է ներկայացնում որոշ այդ տնտեսվարողների առումով: Առաջին հայացքից դա եղել է ընդամենը իշխող համակարգի քրեաօլիգարխիկ բնույթի բերումով, արել են այն, ինչ պետք է եղել փող աշխատելու համար: Բայց խնդիրը, թերևս, ավելի խորն է: Դրված է եղել հենց հատկապես օրենքի հետ առնվազն խճճված փոխհարաբերությամբ փող աշխատելու հարցը, որովհետև դա եղել է համընդհանուր կապանքը, որ ամուր է պահել համակարգը: Այժմ մենք Ազատության հրապարակում տեսնում ենք դրա արատավոր էֆեկտը, երբ թվում էր, թե խնդիրը լուծվում է լոկ իշխանության հեռացումով, սակայն իշխանությանը հեռացնում ենք և դրա հետևում հանրայնորեն ակնառու է դառնում նույն այդ՝ արդեն նախկին իշխանության հանցավոր գործունեությամբ ամբողջ պատկերն ու ընդգրկումը: Դա այլ բան չէ, քան ական հանրային համակեցության և պետական զարգացման տակ, երբ հարցերի լուծումն առաջ է բերում «քաղաքացիական բախման» օջախներ, մի կողմից հանրային շահի տեսքով, մյուս կողմից՝ ի դեմս տնտեսվարողների:

Ի վերջո, հանրային շահ հասկացությունը բավական լայն է և դրա մեջ պետք է ներառվի նաև ներդրումային գրավչության խնդիրը, որովհետև հանրությունը ներդրողների, տնտեսվարողների գործունեության շնորհիվ է նաև պետություն պահում և այդ պետությամբ սպասարկում իր հանրային խնդիրները: Զարգանում են այն հանրություններն ու պետությունները, որտեղ համակեցությունը կառուցվում է այդ երկու շահերի հնարավորինս համադրման փիլիսոփայությամբ: Հայաստանում եղել է լիովին հակառակը, հարաբերությունը կառուցվել է «համատեղ հանցանքի» և հանրային շահի հետ բախման սկզբունքով: Ազատության հրապարակում գործնականում դրված է այդ՝ բախման փիլիսոփայությունից համադրման և համերաշխության անցնելու հարցը: Խնդրի լուծումը լինելու է միայն այդ լայն համատեքստում այն գտնելու ճանապարհով, որն այդքան էլ կարճ ճանապարհ չէ, ցավոք: Սակայն այն պետք է անցնել, պետական զարգացման էվոլյուցիայի ճանապարհին ամուր կանգնելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում