Tuesday, 14 07 2026
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Մենք պետք է պատրաստվենք պատերազմի. «Ազգային օրակարգ»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Այդ հանդիպումներից հետո հնչած հայտարարություններում ակնարկներ եղան այն մասին, որ Հայաստանը Արցախի հարցի կարգավորմանը պետք է առանց նախապայմանների մոտենա: Արդյո՞ք Հայաստանն է այն երկիրը, որ այս հարցի վերաբերյալ նախապայմաններով է հանդես գալիս: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը նշեց. «Վարչապետ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է բանակցել միայն Հայաստանի անունից, իսկ Արցախը պետք է ներկայացվի Արցախի կառավարության կողմից, դա դիտարկվում է որպես նախապայման: Այսինքն՝ Հայաստանը պնդում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, բայց հակառակ կողմը դա համարում է նախապայման և դրանով բանակցությունները վտանգելու խնդիր է տեսնում: Եվ նշվում է, որ եթե բանակցային ձևաչափի փոփոխություն պետք է լինի, ապա դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Այս դիրքորոշումն արտահայտվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում»:

Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը վերջերս ակնարկել է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս բանակցային սեղանին չեն, և հայկական կողմը անդրադարձ է կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ա. Հակոբյանը նշեց. «Հայկական կողմն ասում է, որ Մադրիդյան սկզբունքները դրված չեն սեղանին, բայց եռանախագահների հայտարարության համաձայն՝ ոչ միայն մադրիդյան սկզբունքներն են սեղանին, այլ ավելին՝ Կազանյան սկզբունքները»:

Ա. Հակոբյանն ընգծեց նաև, որ Հայաստանում այսօր շատ կարևոր է երկու բան տարբերակել՝ իշխանության և ընդդիմության պայքարը և համահայկական խնդիրների լուծումը. «Չի կարելի համահայկական խնդիրների լուծումները վերածել իշխանություն – ընդդիմություն պայքարի դրսևորումների»:

Անդրադառնալով հարցին, թե որքանով նպատակահարմար կլինի Փաշինյան-Ալիև գալիք, առանց օրակարգի հանդիպումը, Ա. Հակոբյանը նշեց, որ եթե հստակ բանակցային օրակարգ չի ձևավորվել, ուրեմն կողմերը լավ չեն աշխատել և ճշգրիտ չեն գնահատել իրավիճակը:

«Ադրբեջանը պատրաստ չէ որևէ պարագայում փոխզիջումների գնալու, Ադրբեջանի հռետորաբանությունը խիստ ռազմականացված է, ավելին՝ այսօր սկսում է լայնամասշտաբ զորավարժություններ, և դա է պատասխանը հայկական կողմի խաղաղության կոչին: Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի և խոսում է պատերազմով հաղթանակի մասին, իսկ հաղթանակած հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, դա պացիֆիզմ է, այսինքն՝ ժողովրդին նախապատրաստում են պարտության, դա ընդունելի չէ»,- նշեց Ա. Հակոբյանը՝ ընդգծելով՝ պետք է պատրաստվենք պատերազմի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում