Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ինչո՞ւ էր հնարավոր. Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2016 ապրիլ-հուլիս

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձը առիթ դարձավ, որպեսզի հայաստանյան հանրությունը աշխուժորեն քննարկի Հոկտեմբերի 27-ն ու դրա հնարավոր պատճառները, ներքին ու արտաքին հետքերը, և այլ հարցեր: Հարցերը իսկապես շատ են և դրանք կարող են պատասխան ստանալ միայն լիարժեք բացահայտման դեպքում, իսկ հնարավոր է նաև, որ անգամ բացահայտումը չվերացնի հարցերը, և հանրության տարբեր շրջանակներ, ունենալով սեփական վարկածները, միշտ էլ որևէ բացահայտում համարեն թերի, անվստահելի: Մի բան, թերևս, աներկբա է՝ Հոկտեմբերի 27-ը կլինի մեր պետության ընթացքն ուղեկցող մի անքակտելի իրողություն, սպիացած վերք, որն իր մասին կհիշեցնի այն ժամանակ, երբ պետության այդ ընթացքը կունենա խնդիրներ՝ ինչպիսին էլ լինի 27-ի բացահայտման գործընթացը և վիճակը, համարվի այն ամբողջապես բացահայտված, թե ոչ: Այն, միևնույն է, եղել է բավականին դաժան և խոր հարված, որը ուղեկցելու է պետականությանը միշտ, պարբերաբար հիշեցնելով իր մասին տարվա մեջ առնվազն երկու օր՝ մարտի 5-ին ու հոկտեմբերի 27-ին, իսկ մնացյալ օրերի առումով էլ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքանով է հայկական պետականությունը դառնալու կենսունակ, մրցունակ, զորեղ: Ցանկացած թուլություն կամ խնդիր մեզ անմիջապես տանելու է հետ՝ անցյալի գնահատման, ու, բնականաբար, այդտեղ մենք վերադառնալու ենք ամենացավոտ կետերին, առաջիններից մեկը հենց Հոկտեմբերի 27-ին:

Այդ իմաստով, թերևս, որոշակի իռացիոնալ հուզականություն կա պնդումներում, թե Հայաստանի ապագան կախված է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումից, կամ նույն կերպ՝ Մարտի 1-ից: Ամենևին: Պետք չէ Հայաստանի ապագան պայմանավորել այդ բացահայտումներով: Դա սխալ է նաև ապագայի կառուցման տեսանկյունից: Նախ, ինչպես վերը նշեցի՝ որևէ բացահայտում երբեք չի լինելու հանրայնորեն լիարժեք վստահելի և համոզիչ, ըստ այդմ որևէ բացահայտման դեպքում մենք չենք ունենալու այսպես ասած՝ աներկբա, անբեկանելի և անքննելի մի պատկեր: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ բացահայտումը պետք չէ, կամ լիարժեք, ամբողջական բացահայտում պետք չէ: Իհարկե ոչ: Պետք է: Պարզապես պետք չէ թյուրընկալում՝ բացահայտումը պետք չէ կապել պետության ապագայի հետ: Դա կապում է նաև հանրային մտածողությունը, դա էլ իր հերթին նշանակում է, որ հարատևություն է հաղորդվում այն շրջանակների նպատակներին և գործողությունների շարժառիթին, որոնք Հոկտեմբերի 27-ի կամ Մարտի 1-ի ոճրագործությունների կազմակերպիչ և իրականացնող են, լինեն դրանք միայն ներքին, թե նաև արտաքին շրջանակներ:

Ի վերջո, այդ ոճրագործությունների նպատակը եղել է ոչ միայն շատ կոնկրետ իրադրություններ փոխելը՝ մարդկային կյանքերի հաշվին, այլ նաև հանրային մտածողության վրա ազդելը, հանրային մտածողությունն այդ ողբերգությունների, ոճրագործությունների միջոցով պատանդառելը, հանրությանը դրանց հոգեբանական գերին դարձնելը, երբ տարիներ անց էլ ոճրագործությունները մտածողության տեսքով կաշխատեն հանրության ուղեղում, կաշկանդելով պետության ապագայի շուրջ սթափ և ռացիոնալ հաշվարկների և պլանավորումների հասնելու հարցում: Հայաստանն ունի ապագա, և ավելին՝ այդ ապագան կառուցելու, դրան հասնելու դեպքում է նաև հնարավոր հասնել ոճրագործությունների լիարժեք, ամբողջական բացահայտման: Միաժամանակ, այդ ապագան կառուցելով է, որ պետք է հասնել նաև կանխարգելիչ միջավայրի ձևավորման, որը կբացառի Հայաստանում այդօրինակ նոր ոճրագործությունների հնարավորությունը: Իսկ այստեղ արդեն հիմնավոր կլինի եզրակացնել, որ մենք չենք ունենա ապագա, եթե չունենանք հանրային ամբողջական դիսկուրս մեր պատմության և դրանում այդօրինակ ոճրագործությունների հանդեպ՝ հասկանալու համար, թե ինչպես հնարավոր եղավ այդօրինակ ոճրագործություններ՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1, կամ հետո արդեն նաև Ապրիլյան պատերազմ և հուլիսյան ողբերգական ու լարված զարգացումներ:

Մինչ այժմ Հայաստանի հանրությունն այդ ամենը դիտարկել է զուտ մարդկային ողբերգական, անձնական հուզական, խմբային-քաղաքական տիրույթում, դիտարկելով նաև իշխանության զուտ ֆունկցիոնալ պատասխանատվության հարցը: Մինչդեռ համակարգային խորքերը մեզանում դիտարկված և ուսումնասիրված, ըստ այդմ, հանրայնորեն մատուցված չեն, ներառյալ նաև հասարակական-քաղաքական համակարգի, հանրային մտածողության առանձնահատկությունները: Ի վերջո, ցանկացած պետության համար կանխարգելիչ է ոչ միայն պետական գործառույթների էֆեկտիվությունը, այլ նաև հանրային մտածողության գաղափարական և արժեհամակարգային հենասյուները, որոնք Հոկտեմբերի 27-ով, կամ Մարտի 1-ով, կամ այդօրինակ այլ ճանապարհներով հարց լուծելը կանխում են զուտ մտադրությունների և անգամ գայթակղության տիրույթում, երբ այդօրինակ լուծման մասին մտածողները կառչելու որևէ կետ չեն գտնում հանրայնորեն, հուսալու համար, թե այդ տարբերակով կարող են իրավիճակ փոխել և հարց լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում