Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Երևանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը

Երևանում մարտի 11-ից կտրվի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը: Միջոցառումները կտևեն մինչև ապրիլի 12-ը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանկոֆոնիայի օրերին կառաջարկի լեզվամշակութային տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված կինոյին, թատրոնին, գիտությանը, գաստրոնոմիային: «Ֆրանսերենը լեզու է, որով ողջ աշխարհում խոսում է 300 միլիոն մարդ, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է, լեզու, որը տարածված է բոլոր 5 մայրցամաքներում»,-ասաց դեսպանը։

Լաքոտի խոսքով՝  Կանադայի, Բելգիայի և Շվեյցարիայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի բացումը կկայանա մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից բազմաժանր 11 ֆիլմ ֆրանսերեն լեզվով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: Մուտքը կլինի անվճար»,-հավելեց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կարևորեց նաև մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում կայանալիք ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված միջոցառումները: «Երևանի Ալյանս Ֆրանսեզ»-ում մարտի 23-ին կկայանա ֆրանսերեն լեզվի գրավոր մրցույթ՝ «Ասա տասը բառ» խորագրով: Միջոցառմանը կմասնակցեն 13-25 տարեկան պատանիներ ու երիտասարդներ: Լավագույնները կստանան մրցանակներ, այդ թվում՝ լեզվի ստաժ Ֆրանսիայում»,- նշեց պրն Լաքոտը:

Մարտի 28-30-ը Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: «Ֆրանկոֆոնիայի օրերը կեզրափակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10,11,12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ միջև համագործակցությամբ»,- ընդգծեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում