Saturday, 18 07 2026
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

14 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություններ. Բիզնես Արմենիայի օտարերկրյա ներկայացուցիչների արդյունքները

Աշխարհի 24 երկրում գործող Բիզնես Արմենիայի 35 օտարերկրյա ներկայացուցիչներն աշխատել են արդյունավետորեն, ապահովելով ավելի քան 14 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագրեր։ Տվյալներն ամփոփվել են հիմնադրամի օտարերկրյա ներկայացուցիչների ցանցի 1 տարվա գործունեության առիթով։ ԱՄՆ-ի, Կանադայի ներկայացուցիչների ներդրումները կուղղվեն Հայաստանի անշարժ գույքի, հյուրանոցային բիզնեսի ոլորտներ։

Ներկայում մշակվում են գործարար ծրագրերը։ Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի ներկայացուցիչների ջանքերով հայաստանյան մի շարք ընկերություններ արտահանման կամ արտապատվիրման պայմանագրեր են կնքել։ Լիբանանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Չինաստանի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվել են արտագնա գործարար առաքելություններ, տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել համաժողովներ, B2B հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների հետ, գործարար պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Բիզնես Արմենիայի օտարերկրյա ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով նաև ահռելի աշխատանք են կատարում՝ գործարար շրջանակներին ներկայացնելով մեր երկրի ներդրումային միջավայրը, ճանաչելի դարձնելով հայկական արտադրանքը։

Նրանք անվճար հիմունքներով աշխատող, բյուջեից չսնվող, մեր երկրին նվիրված գործիչներ են, որոնց աշխատանքն անուրանալի է և բարձր գնահատանքի արժանի»,- նշել է Բիզնես Արմենիայի Ինստիտուցիոնալ հարաբերությունների կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

Հանրային կապերի թիմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում