Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

Մեջքից հարված Նիկոլ Փաշինյանին

Երեկ կեսգիշերին մեկ տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել են ակտիվիստ, բլոգեր Նարեկ Մալյանի վրա, փորձել են ծեծի ենթարկել նրան։ Տարածքում եղած ոստիկանները կանխել են դա և միջադեպի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։ Մալյանը տեղեկացրել է, որ հարձակվողների մեջ է եղել «Ռեստարտ» շարժման համակարգող Դավիթ Պետրոսյանը, վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է, որ, այո, հարձակվել ու Մալյանին ծեծել փորձել են իրենք։ Այս միջադեպը, ամենայն հավանականությամբ, կունենա իրավական շարունակություն, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Բայց իրավականից զատ, տեղի ունեցածն ունի և կարող է ունենալ լուրջ քաղաքական ազդեցություն, եթե համապատասխան շրջանակները համարժեք հետևություն չանեն։ Այն մասին, որ կատարվածը սոսկ տեղային նշանակության միջադեպ չէ, վկայում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։ Առանց միջադեպը կոնկրետացնելու ու անուններ նշելու, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»։ Ակնհայտ է, որ այս գրառմանը վարչապետին դրդել է գիշերը տեղի ունեցած միջադեպը։ Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է գիտակցում, որ նման միջադեպերն առաջին հերթին ուղղված են իր և իր իշխանության դեմ։

Հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվել է հիմնականում երիտասարդներից բաղկացած մի խավ, որոնք հեղափոխության օրերի իրենց ակտիվությունը, «քայլած լինելու» հանգամանքը օգտագործում են որպես յուրօրինակ «ինդուլգենցիա» և որոնց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է։

Այս խավի անդամները՝ տարբեր նախաձեռնությունների ակտիվիստներ կամ պասիվիստներ, ներկայանում են որպես հեղափոխության արժեքների պաշտպաններ և դրա անվան տակ իրենց թույլ են տալիս ամեն ինչ, այդ թվում, ինչպես անցած գիշեր՝ հարձակում քաղաքացու վրա, ով չի կիսում հեղափոխության արժեքները։ Տեղի ունեցածի մոտիվները հասկանալի են. Նարեկ Մալյանը սոցիալական ցանցերում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր դիրքերից, և նրան ծեծելով, այդ ակտիվիստները, իրենց կարծիքով, պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին։ Այնինչ, նրանք այդ քայլով ամենամեծ հարվածն են հասցրել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Տեղի ունեցածը վկայում է մեկ այլ վտանգավոր երևույթի մասին ևս. Հայաստանում կա երիտասարդների շրջանակ, որոնք ամեն ինչ անում են Հայաստանում տեղի ունեցածը որպես գունավոր հեղափոխություն ներկայացնելու համար։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչել են գնահատականներ, որ չափազանց վտանգավոր է Հայաստանի ուկրաինիզացիան, երբ արդարացվում ու նորմալ էր համարվում հեղափոխության անունից իրականացվող բռնությունը։ Եթե գիշերը տեղի ունեցածը համարժեք իրավական գնահատական չստանա, ապա այդ երևույթը կարող է նոր դրսևորումներ ունենալ։ Դա կլինի Հայաստանին այս փուլում հասցված ամենամեծ վնասը։ Հատկապես ռուսական շրջանակները ներկայումս լծված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը որպես «գունավոր հեղափոխություն» ներկայացնելու գործին։ Հայաստանի իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցածը զուտ հայկական գործընթաց էր, որ այն կապ չուներ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Մինչդեռ, այն, ինչ տեղի է ունենում Երևանի փողոցներում, կարծես աշխարհին հակառակն ապացուցելու նպատակ ունի։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իրականում ներհայաստանյան գործընթաց էր և կապ չուներ որևէ գույնի հեղափոխության հետ։ Ու հիմա իշխանությունը խնդիր ունի մի կողմից քաղաքացիներին, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքացիներին պաշտպանել հեղափոխական անարխիստներից, մյուս կողմից՝ ինքն իրեն պաշտպանել է հեղափոխական անարխիստների հասցրած քաղաքական վնասներից։

https://www.facebook.com/davidpetrosyan.david/videos/2967395619941037/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում