Հարյուրավոր մարդիկ մեկնում են Չինաստանի հյուսիս-արևմուտք՝ դիտելու համար վարգող ձիերի երամակը:
Տեղի խաշնարածների ավանդույթը՝ քշել կենդանիներին հարթավայրերով, դարձել է ինքնատիպ զվարճանք զբոսաշրջիկների համար: Չինացիները այդ տարածաշրջանը համարում են երկնային նժույգների տուն. ըստ առասպելի՝ դրանցով հնարավոր է արշավել մինչև «անմահության երկիր»: