Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ուղղափառ կայսերականությամբ Ռուսաստանը վտանգավոր է աշխարհի համար

Վլադիվոստոկում տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի 68 մ բարձրությամբ արձանը։ Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները նշում են, որ հուշարձանն այդ դառնալու է հավատացյալ ռուս ժողովրդի հոգևոր խորհդանիշը։ Հայտնի է նաև, որ խորհդային տարիներին այդ նույն տեղում պետք է կանգնեցվեր Վլադիմիր Լենինի արձանը։ Այսինքն Լենինը փոխարինվում է Հիսուս Քրիստոսով, և սա պարզապես անձերի տեղափոխություն չէ, ընդհակառակը՝ արժեքային տեսանկյունից մեկ սակրալ աստվածությունը փոխարինվում է մյուսով։

Առաջին հայացքից սա անմեղ ու անվնաս տեղեկություն է և միգուցե հենց այդպես էլ կլիներ, եթե կրոնական սիմվոլների ի հայտ գալու ծիսակարգերը կյանքի չկոչվեին Ռուս Ուղղափառ եկեղեցու քաղաքականացման գործընթացի հետ զուգընթաց։

Նշենք, որ Ռուսաստանում կրոնականության ծավալները գնալով մեծանում են։ Ռուս Ուղղափառ եկեղեցին բուռն վերելք է ապրում, իսկ նրա հետևորդների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայի տրամաբանությամբ: Իրավիճակն այս պայմանավորված է մի շարք ելակետային նշանակություն ունեցող հանգամանքներով: Մասնավորեպես՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին ստացել է գործունեության լիակատար ազատություն, վայելում է պետության և հանրության մի զգալի հատվածի աջակցությունը, տիրապետում է ֆինանսական ահռելի կապիտալի և ազդեցիկ ռեսուրսների։

Այսինքն եկեղեցու վերելքն այս կյանքի է կոչվում պետության բարձր հովանավորության պայմաններում, ինչի արդյունքում տեղի է ունեցել հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների խորը սերտաճում։ Եկեղեցին միջամտում է պետության գործերին, իսկ պետությունն էլ՝ եկեղեցու։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին պուտինյան ռեժիմի գաղափարական սյուներից մեկն է։ Այն, միահյուսվելով նեոբոլշևիզմի հետ, ամբողջացրել է Կրեմլյան վարչակազմի գաղափարական խճանկարը։ Այսպիսի պայմաններում Ռուս ուղղափառ եկեղեցին՝ իր սպասավորների հետ միասին դարձել է փոփոխություններն ու բարեփոխումներն, ինչպես նաև պետության համընդհանուր մոդերնիզացիան արգելակող առաջնային ուժերից մեկը։

Իրականությունն այս չափազանց վտանգավոր է ու պայթունավտանգ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա հարևան պետությունների համար։ Ինչու ոչ նաև՝ ամբողջ աշխարհի։ Բանն այն է, որ ռուսական իրականության մեջ Ռուս Ուղղափառ եկեղեցին կայսերական գաղափարների մարմնավորողն է ու կենդանության շունչ տվողը։ Այն իր մեջ է ամփոփում Երրորդ Հռոմի ու Ռուսաստանի համաարդկային առաքելության կոնցեպտը։ Իսկ դա գաղափարական հիմքեր է ստեղծում ռազմաքաղաքական արտաքին էքսպանսիայի համար, որի առաջնային նպատակն է վերամիավորել ռուսական բոլոր հողերն ու վերադարձնել կայսրության համաշխարհային դիրքերը։ Այսինքն Կոմունիզմի ու համաշխարհային հեղափոխության գաղափարների փոխարեն վերստին առաջնային պլան են մղվել Ուղղափառությունն ու Ռուսական աշխարհի միֆը, որի կենտրոնում Երրորդ Հռոմն է՝ Մոսկվան։ Ավելի քան օրինաչափ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արժեզրկված գաղափարական համակարգի տեղում առաջացած վակուումային տարածությունը պետք է լցվեր այդ արժեքներով, հատկապես, որ ժողովրդավարական արժեքները ջախջախիչ պարտություն կրեցին ռուսական միջավայրում։ Իսկապես այսպիսի Ռուսաստանը վտանգավոր է աշխարհի համար՝ Ղրիմի անեքսիան, հիբրիդային պատերազմը Դոնբասում ասվածի վառ ապացույցներն են։ Վտանգ է սպառնում նաև Բելառուսին, քանի որ վերստին առաջնային պլան է մղվել Ռուսաստանի ու Բելառուսի ֆեդերատիվ պետություն ստեղծելու վաղեմի գաղափարը։ Վստահաբար ինչ-որ մի օր հարվածի տակ են հայտնվելու նաև Հյուսիսային Ղազախստանը, Միջին Ասիայի մյուս երկրներն ու Անդրկովկասը։ Այս բոլորը Ուղղափառ կայսերականության գաղափարական արտադրանքներն են։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա աշխարհի գրեթե բոլոր հետադիմական ռեժիմները վայելում են Մոսկվայի աջակցությունը, Ասադից մինչև Մադուրո։

Արդյունքում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Ռուս Ուղղափառ եկեղեցին միջամտում է ներքաղաքական ու ներհասարակական գրեթե բոլոր գործընթացներին, ու միջամտում է ամենայն կոշտությամբ։ Նույնիսկ գեղարվեստական ֆիլմ նկարելիս ռեժիսորները պետք է հաշվի առնեն եկեղեցու հեղինակային կարծիքը։ Երևի թե հիշում եք «Մատիլդա» ֆիլմի հետ կապված սկանդալը: Եկեղեցու ներկայացուցիչները, Ուղղափառության շարժման ակտիվիստները, ինչպես նաև ռուսաֆիլները կատաղի պայքար էին սկսել այդ ֆիլմի դեմ՝ այն դիտարկելով որպես սրբապղծություն:

Պատճառն այն է, որ ֆիլմում նկարագրվում էին Նիկոլայ 2-րդ կայսրի և պարուհի Մատիլդայի բարդ փոխհարաբերությունները: Ի՞նչ է սա, եթե ոչ հետադիմության պարզ դրսևորում։

Ռուս Ուղղափառ եկեղեցին իր էությամբ ամբողջատիրական է ու որոշ դեպքերում նաև ծայրահեղական։ Վստահաբար կարելի է պնդել, որ Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիները շատ ավելի տոլերանտ են դրա հետ համեմատած: Ընդհանրապես իմ տպավորությունն այն է, որ Ռուսական եկեղեցին երջանկություն չի բերում, այն ամբողջությամբ կառուցված է վախճանաբանության, նահատակների պաշտամունքի վրա: Բազմիցս մասնակցելով դրա տարաբնույթ ծիսակարգերին տպավորություն է ստեղծվել, որ դրանց մեջ գերակայում է սուգը: Կարծես թե ամեն մի ծիսակարգ մարդկանց ստիպում է կրկնել և վերապրել Կ. Պոլսի անկումը, եկեղեցու սրբերի նահատակության ակտերը և Նիկոլայ 2-ի եղերական սպանությունը: Կաթոլիկ եկեղեցու ծեսերը չնայած չափազանց ծանր են, բայց դրանք պոզիտիվ են ու բացառիկ խորհրդավորություն են հաղորդում ներկաներին:

Նույնը Հայ առաքելական եկեղեցու դեպքում. Կոմիտասյան պատարագը Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում ջնջում է եկեղեցու բոլոր մեղքերը, Անգլիկան, Լյութերական եկեղեցիներում կատարվող ծիսակարգերը մարդկանց ստիպում են ժպտալ, իսկ Բապտիստների մոտ նույնիսկ կարելի է պարել: Բայց Ռուս եկեղեցում ինչ-որ սարսափելի ներկայություն կա: Այս տեսանկյունից Ռուս Ուղղափառ եկեղեցուն սխալվելու չնչին հավանականությամբ կարելի է համեմատել շիականության հետ, որի մեջ նույնպես գերակայում է սուգը: Տեսեք, իրավական համակարգի տեսանկյունից շիականությունը շատ ավելի ունիվերսալ է, քան սուննիականությունը, բայց ծիսակարգի տեսանկյունից՝ ընդհակառակը: Ամենուրեք կարելի է զգալ իմամ Ալիի և հատկապես իմամ Հուսեյնի եղերական սպանության ակտերը: Իսկ գլխավոր տոնն էլ՝ Աշուրան, նվիրված է հենց վերջին իրադարձությանը: Աշուրայի ընթացքում մարդիկ վերապրում են Հուսեյնի սպանությունը, քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ բառի բուն իմաստով են վերապրել, այսինքն իրար սրախողխող են արել:

Ռուս Ուղղափառ եկեղեցու խնդիրը չափազանց լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար, չնայած դրա մասին դեռևս չեն գիտակցում: Պետք է ի վերջո հասկանալ, որ ՌԴ-ն Ռուսական կայսրությունը չէ:

Օրինակ Հայաստանի պարագայում խնդիրը շատ ավելի հեշտ է: Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն իր էությամբ գործում է պետությունից անջատ, սերտաճումները ժամանակավոր բնույթ են կրում: Այսինքն Հայ եկեղեցին իր էությամբ նման է Կաթոլիկ եկեղեցուն: Սրանք պետության անհրաժեշտությունը չեն զգում, քանի որ ցանկացած պահի իրենք էլ կարող են ստանալ պետության կարգավիճակ ու առանձին ապրել: Իմ հոդվածներից մեկում 15-19-րդ դարերում գործող Հայ առաքելական եկեղեցուն ես ներկայացնում եմ որպես Հայկական Վատիկան, կարծում եմ համանման պնդումը հիմնավորված է։

Ուղղափառ եկեղեցում հակառակն է: Այն պատմականորեն իրեն առանց աշխարհիկ իշխանության չի պատկերացնում, քանի որ բյուզանդական եկեղեցու հետնորդն է: Իսկ այդ մոդելը ենթադրում է աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տոտալ սերտաճում, որի ժամանակ եկեղեցին հայտնվում է պետության վերահսկողության ներքո: Այսինքն՝ Ուղղափառ եկեղեցում չկա հոգևոր ու աշխարհիկ իշխանության այն հստակ տարանջատումը, որն առկա է Կաթոլիկ ու Հայ Առաքելական եկեղեցիներում։

Վերջաբանի փոխարեն ևս մեկ անգամ կրկնենք այս հոդվածի հիմնական գաղափարը․ Կրոնականացված ու կայսերական ուղղափառության կոնցեպտների մեջ թաթախված Ռուսաստանը չափազանց վտանգավոր է ինչպես աշխարհի ու տարածաշրջանի, այնպես էլ՝ ինքն իր համար։ Աշխարհին դեմոկրատական Ռուսաստան է պետք, կառուցված՝ նախկին վարչապետ երջանկահիշատակ Եգոր Գայդարի փոխանցած գաղափարների ու արժեքների հիմքի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում