Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Քաղաքական բաժանումներ. ԱԱԾ-ի և վարչապետի դիրքերը

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության դրվագը, որի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն, իրավական նշանակության գործընթացից դուրս անկասկած ունի նաև շոշափելի քաղաքական ենթատեքստ կամ համատեքստ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, ինչի առնչությամբ նկատելի է արդեն քարոզչական ալիք՝ նոր Հայաստանում, այսպես ասած, կոռուպցիայի առկայության մասին «բացահայտումով»:

Անշուշտ, եթե չկա զուտ այդ քարոզչության շատ կոնկրետ մոտիվ կամ պատճառ, ապա անկասկած շատ հասկանալի է, որ կոռուպցիայի բացակայության մասին հնչող քաղաքական հայտարարությունների իմաստն այն չէ, որ այդ երևույթը չկա իսպառ: Դրանց իմաստն այն է, որ այդ երևույթը այլևս զուրկ է իշխանական հովանավորությունից, զուրկ է իշխանության, իշխող համակարգի առօրյա լինելու իրողությունից: Ո՞ր դեպքն է տվյալ իրավիճակը՝ կոռուպցիայի՞, դրա դեմ պայքարի՞, պատասխան պետք է տա քննությունը, սակայն քաղաքական տողատակի մյուս երեսը այն է, որ խոսքը ամենևին հասարակ մի գերատեսչության մասին չէ, այլ վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայության: Այլ կերպ ասած՝ դա վարչապետի անմիջական գերատեսչական շրջանակն է, և ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը թիրախավորել է այդ շրջանակը:

Այդ հանգամանքն անշուշտ առերևույթ բերում է եզրահանգման կամ տալիս է հիմք եզրակացնելու, որ փաստացի առկա է դիմակայություն կամ կոնֆլիկտ ԱԱԾ-վարչապետ տիրույթում: Այն, որ կա կոնֆլիկտ և այլ շահերի սպասարկում՝ հայտարարել է հենց վարչապետի ենթակայությամբ գործող ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Դա ըստ էության քաղաքական հայտարարություն է, որն էլ հիմք է ձևավորում եզրակացնելու ԱԱԾ-վարչապետ հակադրության մասին: Սակայն մեծ հավանականությամբ դա առերևույթ հիմքն է, իսկ ավելի խորքում ԱԱԾ-ն ու վարչապետը թերևս մեկ՝ նույն կողմում են: Այդ դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե ովքեր են հակառակ կողմում կամ, այսպես ասած, թիրախում: Առերևույթ, ֆորմալ պատասխանը կոռուպցիոն ռիսկն է: Ընդ որում, այդ պատասխանը բխում է վարչապետի հռչակած քաղաքականության տրամաբանությունից՝ որ անկախ սուբյեկտի ով լինելուց, եթե կա կոռուպցիայի ռիսկ, պետք է լինի իրավական ընթացք և պատասխանատվություն:

Սակայն քանի որ անկասկած է քաղաքական տողատակի գոյությունը՝ համենայնդեպս ՊՎԾ ղեկավարի հայտարարությունների տրամաբանությունից ելնելով, որը խոսում է այլևայլ շահերի սպասարկման մասին, ապա հարց է առաջանում, թե ով է քաղաքական մյուս կողմում: Ի վերջո, ֆորմալ առումով ԱԱԾ-ն ձերբակալել է վարչապետին ենթակա կառույցի աշխատակիցների: Ստացվում է, որ եթե վարչապետն ու ԱԱԾ-ն նույն կողմում են, ապա տարբեր կողմերում են վարչապետն ու նրան ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը: Առաջին հայացքից դա թվում է տարօրինակ, ի վերջո՝ վարչապետը ինքն է նշանակում այդ կառույցի ղեկավարին, ըստ այդմ՝ ինչպե՞ս կարող է նրա նշանակած անձը լինել վարչապետի քաղաքական հակառակ կողմում:

Նախ՝ այստեղ իհարկե հարկ է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ տվյալ պարագայում իշխանության կառույցները ձևավորված են ոչ թե քաղաքական, այլ հեղափոխական թիմի տրամաբանությամբ: Ըստ այդմ՝ երբ իրավիճակը կանգնած է աստիճանաբար քաղաքական տրամաբանության անցնելու անհրաժեշտության առաջ, բնականաբար առաջանում է արդեն քաղաքական դիրքավորումների հստակեցման հարցը: Եթե դա այդպես չէ, ապա կնշանակի, որ վարչապետին ենթակա ՊՎԾ ղեկավարը ակնարկում է այն մասին, որ ԱԱԾ-ն է իր կառույցի աշխատակիցների դեմ իրավական ընթացակարգով սպասարկում վարչապետի դեմ եղած շահեր: Կա՛մ դա եղել է մերկապարանոց հայտարարություն, կա՛մ անձնական խիստ սուբյեկտիվ և զգայական կարծիք: Ի վերջո, վարչապետի անմիջական ենթակայությամբ գործող կառույցի ղեկավարը արել է փաստացի քաղաքական լրջագույն հայտարարություն ԱԱԾ գործողությունների առնչությամբ՝ հրահրվա՞ծ է հարցին պատասխանելով, թե՞ տարբեր շահեր են սպասարկվում:

Ի վերջո, խոսքը «շարքային» իրավապահ կառույցի ենթակայությամբ շարքային պետական կառույցին առնչվող գործի մասին չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում