Փետրվարի 27–ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայում վնասազերծել են մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը, որի տեղեկություններով՝ նշված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Ա. Խաչատրյանն է, որը մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, թե նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում, ու այդ սպառնալիքով տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։










































