Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Բորնա նահանգի գյուղում, զինված գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ՝ հաղորդում է BBC-ն:
Ականատեսների վկայությամբ՝ գրոհայինները շրջափակել են տեղի շուրջ 30 բնակիչների և սպանել նրանց, այնուհետև ներխուժել են բնակելի տներ՝ սպանելով գյուղի բնակիչներին:
Հաղորդվում է, որ գրոհայինները կարող են լինել «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման անդամներ, որոնց նպատակն է Նիգերիայի տարածքում հաստատել շարիաթ:










































