Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

Իրավական ընթացակարգ է. հետաքրքիր նախադեպերի հետ գործ ունենք՝ Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի նվիրատվությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը։

 

– Պարոն Օհանյան, այս օրերին ամենաքննարկվող թեման Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 մլն դոլար փոխանցելն էր։ Այսպիսի խնդիրները պետք է դիտարկել քաղաքակա՞ն, թե՞ իրավական տիրույթում։ Ի վերջո, սա նվիրատվությո՞ւն է, թե՞ պետության գումարները վերադարձնելու պարտավորություն։ Ընդ որում, 30 մլն դոլարից 11,5-ը նա վճարել է հարկային պարտավորությունների գծով։

– Ընդհանուր առմամբ, բոլորս գիտենք, որ վնասի հատուցման ինստիտուտ գոյություն ունի։ Եթե դա տարածենք այս դեպքի վրա, ապա տուժողը պետությունն է և վնասը պետք է հատուցվի պետությանը։ Հիմա հետաքրքիր նախադեպերի հետ գործ ունենք՝ Ալեքսանդր Սարգսյանի, Արմեն Ավետիսյանի նվիրատվությունները։ Չեմ ուզում ասել, որ իրենք ելնում են մեղավորության կանխավարկածից, որ սա նվիրեմ, մենակ թե չհետապնդեք։ Համենայնդեպս, իրավականից դուրս չէ, իրավական ընթացակարգ է։ Շատ գործերով ամբաստանյալները, մեղադրյալները միշտ էլ բարոյական չափանիշներից ելնելով կամ հենց գույքային վնասի փոխհատուցման համար գումար են վճարում տուժողին։ Հիմա այս դեպքում գուցե իրենք համարում են՝ դա նվեր է, բայց վերջին հաշվով նվեր չէ։ Եթե նվեր էր, թող նախկինում աներ այդպիսի նվերներ։ Դրա համար քայլեր են անում, որպեսզի ավելի դրական տրամադրեն իրենց նկատմամբ, ինչու ոչ, նաև ժողովրդի աչքին այդպիսին երևան։ Այնպես որ, այստեղ ես իրավականից դուրս որևէ բան չեմ տեսնում։

– Ամեն դեպքում համերաշխություն պե՞տք է լինի այս գործերի հետ կապված։ Պե՞տք է հանրության հետ քննարկվեր, թե ինչ մոտեցում է ցուցաբերվելու հետայսու։

– Հանրությունը, ժողովուրդը հենց իշխանության կրողն է և մեծ հաշվով տուժողը ժողովուրդն է, որին պատկանում են իշխանությունները և որին ներկայացնում է պետությունը։ Հիմա եթե այդ մարդիկ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով այդպիսի քայլեր են անում, ուրեմն ողջունելի է։ Այլ հարց է, որ այստեղ կարող է աշխատել, ինչպես հայտնի ֆիլմում Բենդերն էր ասում՝ որպեսզի չկորցնի ամբողջը, պատրաստ կլինի կորցնել մի մասը։ Իսկ ամբողջը ո՞նց պետք է կորցնի, հենց այն մեղադրանքներով, որ կարող են լինել։ Հիմա եթե ժողովուրդը համարում է, որ Ալեքսանդր Սարգսյանը միլիարդներ ունի, 30 մլն-ը ժողովուրդը չի համարելու մեծ բան։ Այնպես որ, ես չեմ կարծում, թե դրանով կպրծնի։

Մյուս կողմից, որ չտար, ի՞նչ պետք է աներ, արգելանք էր դրված այդ գումարների վրա։ Ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ մեծ հաշվով, ամենաքիչը այդքան գումարի վրա բռնագանձում կտարածվեր։ Այնպես որ, ավելի լավ է քայլ անել, որ ոչ թե այդ փողը բռնագանձվի որպես հանցագործի, այլ նվիրի, գուցե հետո ընթացքում ինչու ոչ, իր կարծիքով, քաղաքական բանակցությունների արդյունքում, ամնիստիա լինի և մնացածի հետ կապված հետապնդում չիրականացվի։ Այնպես որ, եթե ամփոփենք, ամեն բան նորմալ է։ Դե, Արմեն Ավետիսյանի դեպքում էլի հափշտակությունների գործ է։ Չպետք է մոռանալ, որ խոսքը հափշտակությունների տեսակների մասին է՝ փողերի լվացում և այլն։ Դրա համար ասում է՝ ես նվիրում եմ, հենց նվիրեմ, ինձնից ձեռք քաշեք, բայց պարզ է, որ այդպես չի լինի։

– Նաև կարծիքներ են հնչում, որ այդ գործընթացում առավել թափանցիկություն է պետք, բայց այդ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը չենք տեսնում։ Ձեր կարծիքով կա՞ արդյոք թափանցիկության պակաս, թե՞ ոչ։

– Բացարձակ նման բան չեմ նկատում։ Ավելին ասեմ՝ մեր իրավապահները ավելի թափանցիկ են, քան անհրաժեշտ է։ Ես միշտ ինչ-որ տեղ քննադատում եմ, որ իրավապահ կառույցների ղեկավարները, որոնք քաղաքական պաշտոնյաներ չեն, պարտավոր էլ չեն հարցազրույցներ տան և ամեն ինչի մասին խոսեն։ Նախ, նրանք կաշկանդված են օրենքով, գաղտնիությամբ, իրավագիտությամբ։ Այնպես որ, մենք պետք է մի բան էլ արժանին մատուցենք մեր իրավապահներին, ԱԱԾ-ի տնօրենին, ՀՔԾ պետին, որոնք բավականին մատչելի պարզաբանում են, ներկայացնում են հասարակությանը, որպեսզի հասարակությունը ինչ-որ տեղ բավարարվածություն զգա տեղի ունեցող գործընթացից։ Բայց մարդիկ էլ տարիների ընթացքում հավատը կորցրել են, թերահավատ են։ Այսպես կոչված ընդդիմադիրներն էլ պղտորում են այդ ջրերը։ Ամփոփելով, կրկնեմ, որ իրավապահները հաճախ ավելի թափանցիկ են գործում, քան պետք է լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում