Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Տոնական երկու շաբաթ ու աշխատանքային հետևություններ

Փետրվարի յոթին Սոչիում մեկնարկեցին 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այս խաղերը օլիմպիադաների պատմության մեջ կմտնեն երևի թե որպես ամենահակասականներից և աղմկահարույցներից մեկը:

Խաղերն արդեն իսկ ամենաթանկն են` նույնիսկ ամառային օլիմպիադաների համեմատ. ծախսվել է 52 միլիարդ դոլար: Սակայն, այս ծախսերով հանդերձ, ինչպես պարզվեց, օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքներում եղել են համատարած թերացումներ, շատ գործեր չեն հասցվել ավարտին, շատերը հասցվել են ուղղակի խայտառակ վիճակում: Եվ այս ամենը հայտնվել է ինտերնետային տարածքում` դառնալով լայն հանրության սեփականություն ողջ աշխարհում:

Առանց խնդիրների չանցավ նաև բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում չբացվեց օլիմպիական օղակներից մեկը: Միևնույն ժամանակ, բացման արարողությունն ընդհանրապես իսկապես տպավորիչ էր իր գույներով, փայլով, գեղարվեստական մի շարք մտահղացումներով, ինչը, իհարկե, հատուկ է ռուսներին, և ինչը, իհարկե, նրանք կարողանում են անել:

Բայց, այս ամենով հանդերձ, օլիմպիադայում, իհարկե, գլխավորը տոնն է, որն ապահովում են մարզական մրցումները: Այս տեսանկյունից, աշխարհը առաջիկա երկու շաբաթների ընթացքում կապրի տոնական տրամադրությամբ: Ինչպես ասում են, օլիմպիադայում կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը: Սակայն, միևնույն ժամանակ, վաղուց արդեն մարզաշխարհում այս խոսքերը ինչ-որ առումով մոռացության են մատնված, և օլիմպիական հաղթանակը դարձել է յուրաքանչյուր մարզիկի երազանք:

Մի քանի հազար մարզիկներ առաջիկա շաբաթվա ընթացքում շատ մոտեցած են լինելու իրենց երազանքին: Իսկ այդ իրողությունն էլ տոն է միլիոնավոր մարզասերների համար: Եվ անկախ օլիմպիական աղմկահարույց այս նախապատմություններից, որոնք այլ կատեգորիա են և իհարկե` հանդիսանում են պետական որակների շատ խոսուն ինդիկատորներ, այնուհանդերձ մաղթենք մարզասերներին և մարզիկներին հաճելի, անվտանգ և դիտարժան երկու շաբաթներ:

Միևնույն ժամանակ, մենք մեզ համար անենք հետևություններ այն ինդիկատորներից, որոնք եղան ինտերնետային լուսանկարների և տեղեկատվությունների միջոցով: Ինչո՞ւ մենք, չէ՞ որ օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները մեզ հետ կապ չունեն: Կազմակերպչական աշխատանքները` այո, բայց մեզ հետ կապ ունի Ռուսաստանը՝ կազմակերպիչը, կամ ավելի շուտ` մենք ավելի ու ավելի շատ կապվում ենք Ռուսաստանի հետ, այսինքն` այն միջավայրի, որտեղ ծախսում են օլիմպիադայի համար ռեկորդային թվով գումարներ, սակայն միևնույն ժամանակ արձանագրվում են ռեկորդային թվով և բովանդակությամբ թերացումներ:

Այնպես որ, առաջիկա երկու շաբաթը վայելենք օլիմպիական մարզական տոնը, իսկ հետո կատարենք աշխատանքային հետևություններ` հասկանալու համար, թե ինչ «կուպեում» ենք մենք հայտնվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում