Tuesday, 14 07 2026
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞

Վաղարշ Աբրահամյանն օրենքներն ինձանից լավ գիտի. տեսչության պետը հակադարձում է Ոսկու շուկայի սեփականատիրոջը (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի համար անհասկանալի է «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի նախագահ Վաղարշ Աբրահամյանի բարձրացրած աղմուկը՝ կապված տեսչության կողմից ընկերության նկատմամբ օրերս կիրառված 65 միլիոն դրամ տուգանքի հետ:

Խալիկյանի խոսքերով՝ իրենք դեռևս տարեվերջին նախարարությունում հրավիրել են թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող անհատների և զգուշացրել, որ ստուգումներ են լինելու: Զգուշացումից երկու ամիս անց իրականացվել են ծրագրային ստուգումներ, և ըստ տեսչության պետի` հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: «Ստուգումներն անակնկալ չեն եղել: Զգուշացումից երկու ամիս անց գնացինք և բազմաթիվ խախտումներ հայտաբերեցինք տարբեր տեղերում, այդ թվում՝ «Վաղարշ և որդիներ» ընկերությունում»,- ասաց Խալիկյանը:

Նշենք, որ Վաղարշ Աբրահամյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ տեսչության կողմից իր ընկերության նկատմամբ կիրառված 65 միլիոն դրամ տուգանքն ապօրինություն է: Եվ որ իր ընկերությունում ոչ մի խախտում էլ չկա, իրենք 100 տոկոսով մաքուր են աշխատում, բայց տեսչությունը, խախտելով օրենքը, իրենց տուգանել է: Ըստ Վաղարշ Ղարիբյանի՝ օրենքն իրենց թույլ է տալիս արտերկրից ներկրած զարդերը կրկնակի չհարգորոշել և չհարգադրոշել, քանի որ դրանք արդեն իսկ հարգորոշված ու հարգադրոշված են:

Խալիկյանի խոսքերով, սակայն, Վաղարշ Աբրահամյանը սխալ է մեկնաբանում օրենքը: «Պարոն Աբրահամյանն ինձանից երկար է այս ոլորտում աշխատել: Իմ տարիքի չափ երևի ստաժ ունի ոսկու վաճառքի բիզնեսում: Օրենքը հատակ նշում է, որ օտար երկրներից Հայաստան ներմուծված ցանկացած թանկարժեք իր պետք է ունենա պատշաճ ձևով հաստատված հարգի և հարգադրոշման օրինակ, քանի որ տարբեր երկրներում տարբեր ձև է նշվում պռոբը»,-ասաց տեսչության պետը՝ հավելելով, որ Հայաստանում այդ հարգորոշումն ու հարգադրոշումը մեկ անուն զարդի համար արժե 100-300 դրամ ընդհամենը, իսկ դա չանելու համար սահմանվում է 50 հազար դրամի տուգանք: «Ավելի լավ չէ՞ ծախսել 100 դրամ, որպեսզի չտուգանվել 50 հազարով»:

Խալիկյանը հատուկ ընդգծեց, որ «Վաղարշ և որդիներ» ընկերության նկատմամբ որևէ «ընդգծված վերաբերմունք» չունեն: Նմանատիպ խախտումներ հայտաբերվել են 8-9 այլ ընկերություններում, որոնք ևս տուգանվել են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում