Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

«Ժառանգությունը» համագումար է հրավիրել․ օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխությո՞ւն

Մարտի 31-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված, արդյոք Արմեն Մարտիրոսյանը կմնա՞ վարչության նախագահ, թե՞ ոչ:

«Կուսակցությունը երկու տարին մեկ պարտադիր համագումար է անցկացնում: Փոփոխություններ կլինեն կուսակցության ծրագրի, կանոնադրության մեջ, դեռ քննարկումների փուլում ենք»,- ասաց նա՝ հավելելով. «Տեսնենք ոնց ենք դիրքավորվում քաղաքական դաշտում, զգալի թարմացնելու ենք վարչությունը, որտեղ նոր շունչ կլինի»:

Անդրադառնալով կուսակցությունում լիդերների փոփոխությանը՝ Սուսաննա Մուրադյանը նկատեց, որ «Ժառանգությունում» շատ անգամներ են առաջնորդները փոխվել, և վերջինը Արմեն Մարտիրոսյանն է, ով տևական ժամանակ Հայաստանում չէ. «Արմեն Մարտիրոսյանը չի ասում, որ հիմնական է գնացել, ենթադրում եմ, որ ժամանակավոր է, բայց դե կյանքը ցույց կտա: Այսպես թե այնպես վարչության ընտրությունը ենթադրում է փոփոխություն, քանի որ Արմեն Մարտիրոսյանն էլ էստեղ չի, բնականաբար, այլ մեկը կլինի հավանաբար: Հաստատ ինքը չի լինի, եթե մինչ այդ չգա և չցանկանա: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա շատ ակտիվ ֆորմայի մեջ է, և քննարկումներին, որ հաճախ են լինում վերջերս, ինքն ակտիվ մասնակցում է»:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, «Ժառանգության» անդամը չբացառեց, որ իրենք ևս նման օրակարգ առաջ քաշեն. «Մենք ծրագրում ունեինք խորհրդարանական հանրապետության մասին դրույթ, բայց դեմ էինք 2015-ի սահմանադրական փոփոխություններին: Ենթատեքստն էլ գիտեք, որովհետև գիտեինք, թե ինչի համար է դա արվում: Հիմա եթե մենք էլ այլ ուժերի հետ մասնակցենք այդ քննարկումներին, կունենանք մեր հիմնավոր առաջարկները նաև այդ կապակցությամբ՝ հաշվի առնելով այսօրվա քաղաքական իրողությունները»:

Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի հարթակի մասին տեղյակ է, բայց «Ժառանգությունն» այդտեղ շատ ակտիվ չէ. «Որ պահին մենք էլ ունենանք մեր մասնակցությունը, մեր առաջարկներով կգնանք»:

Հարցին՝ «Ժառանգությունը» կմիանա՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազդարարած մարտիմեկյան երթին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Որպես քաղաքացի՝ ես կմիանամ երթին, «Ժառանգությունը» դեռ որոշում չունի: Մենք մարտի 1-ի օրը լինելու ենք թե՛ Մյասնիկյանի արձանի մոտ, թե՛ այն վայրերում, որոնք այդ օրվա տխուր հիշողությունների հետ են առնչվում: «Ժառանգությունը» երբ որոշում ունենա՝ կասենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում