Saturday, 18 07 2026
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ

Չեմ բացառում, որ քաղաքական հետաքրքրություն էլ կա. պարսկական ցեմենտը ողողել է տեղական շուկան և հարվածել տեղական արտադրողին

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում երեկ բողոքի ակցիա են իրականացրել գործարանի աշխատակիցները՝ պահանջելով իրենց մեկ ամսվա աշխատավարձը։ Մոտ 400 աշխատակիցներ տևական ժամանակ հրաժարվել են աշխատել՝ պահանջելով վճարել «իրենց հալալ քրտինքով վաստակածը», քանի որ իրենք էլ ունեն այլ պարտավորություններ։ «Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրացանցի տեսուչին, գազի տեսուչին խաբել, թե վաղը վճարումները կանենք»,- դժգոհում էին աշխատողները՝ ավելացնելով, որ իրենց հույսը կառավարությունն է, որ կարող է միջամտել և խնդիրը լուծել։

Գործարանի սեփականատերը, սակայն, զավեշտալի է համարում աշխատակիցների ակցիան, քանի որ իրենք աշխատավարձերը ընդամենը 10 օր են ուշացրել։ Նման ուշացման դեպքում ոչ մի երկրում, այն էլ Հայաստանում, Խաչատուրովի խոսքերով, բողոքի ակցիա չեն անում։ Սեփականատիրոջ խոսքերով՝ այսօրվա ակցիան հրահրված է, հրահրողները իրենց հայտնի են, պատճառները՝ նույնպես։ Իսկ 10 օր էլ աշխատավարձերը ուշացրել են, քանի որ ֆինանսական դժվարություններ ունեն, որոնք առաջացել են անցած տարվանից, երբ տեղական շուկան լցվեց պարսկական արտադրության ցեմենտով, որը էականորեն ավելի էժան է տեղականից և, բնականաբար, հարվածում է տեղական ցեմենտի վաճառքին։ «Ասեմ ձեզ, որ այսօրվա ակցիան աշխատավարձերի հետ չի կապված։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ հետաքրքրություններ ունեն, հրահրում են։ Խնդիրն ուրիշ բանի մեջ է, որի մեջ ես չեմ ուզում խորանալ, քանի որ ավելի կարևոր խնդիրներ կան։ Մասնավորապես այն, որ պարսկական ցեմենտը ողողել է մեր տեղական շուկան, դեմպինգ են իրականացնում՝ շատ ցածր գներով վաճառում են, որ տեղական արտադրանքը բացարձակ չի վաճառվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Խաչատուրովը՝ ավելացնելով, որ իրենք 8 ամիս առաջ խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, բայց առայժմ ոչ մի դրական լուծում գտնված չի։ «Կառավարությունը ինչ-որ պահի փորձեց քայլեր անի, բայց դրանք եղան ոչ էֆեկտիվ։ 2-3 շաբաթ առաջ նորից զգուշացրել ենք, բոլոր նախարարներին նորից գրություններ ենք գրել, որ վերջապես որոշում կայացնեն։ Նրանք էլ մեզ պատասխանել են, որ սպասենք մի քանի օր, հարցը կքննարկվի և որոշում կկայացվի։ Կարևորն այն է, որ կառավարությունում հասկացել են, որ այն, ինչ արել են մի քանի ամիս առաջ, ոչ էֆեկտիվ է եղել։ Կարծում եմ, որ մենք և կառավարությունը միասին այս հարցին լուծում կտանք, քանի որ սա հարված է ոչ միայն մեզ, այլև մեր պետությանն ու տնտեսությանը»,- ասաց Խաչատուրովը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ից էլ պատասխանել են, որ դրանով զբաղվում են նախարարությունները։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենք որքան էլ վերանայեն գնային քաղաքականությունը, չեն կարող մրցակցել պարսկական ցեմենտի հետ, նախ՝ որովհետև իրենց տեխնոլոգիան է այլ, թաց տեխնոլոգիայով են արտադրություն կազմակերպում, որի ինքնարժեքը 40 տոկոսով բարձր է բոլոր տեսակի արտադրություններից։ «Բայց մենք արտադրում ենք որակով անփոխարինելի ցեմենտ։ Մեր արտադրանքը ստրատեգիկ օբյեկտների համար է՝ կամուրջների, մետրոների, ատոմակայանի, ճանապարհաշինարարության։ Իսկ պարսկականը որակական առումով շատ է զիջում մեր արտադրանքին։ Այստեղ անգամ պետական միջամտություն է հարկավոր, քանի որ պարսկական ցեմենտով արդեն բարձրահարկ շենքեր են կառուցվում, որն անթույլատրելի է։ Այս ֆոնին էլ մեր տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ մենք ինքնարժեք իջեցնենք, մենք տեղ չունենք։ Արարատի համար էլ է աղետալի պարսկական ցեմենտի մուտքը շուկա, բայց իրենք տեղ ունեն իջնելու, քանի որ 4 տեխնոլոգիայով է արտադրություն կազմակերպում։ Դրա համար էլ 50 հազար դրամից մեկ տոննայի համար իջել է 40 հազար»,- ասաց սեփականատերը՝ հավելելով, որ ներկայումս պարսկական ցեմենտի 1 տոննան շուկայում վաճառվում է 35 հազար դրամով։ «Կառավարությունը ժամանակին չէր պատկերացնում, որ նման խնդիր կարող է առաջանալ։ Իսկ մենք պատկերացնում էինք և զգուշացնում էինք և տեսանք, թե ինչ եղավ։ Հիմա էլ արհեստական պատճառներով փորձում են աղմուկ բարձրացնել։ Հանկարծ պարզվեց, որ Հայաստանը Շվեյցարիան է, ու աշխատավարձերը 10 օր ուշացել են։ Ուշացել են, քանի որ վաճառքի խնդիր կա, պարսկականը տոննաներով լցրել են շուկա, կոպեկներ են վճարել դրա համար, ու հիմա մենք փաստի առաջ ենք կանգնել։ Բայց այսքանից հետո էլ մենք խնդիր չունենք պետության հետ, կառավարության հետ, պարզապես մի քիչ անփորձություն կա, որը բերում և հանգեցնում է նման դեպքերի։ Ամեն դեպքում աշխատակիցները ցրվել են, խնդիրը լուծվել է»,- ասաց Խաչատուրովը։

Մեր դիտարկմանը՝ ով է հրահրում իրենց աշխատակիցներին և ինչ նպատակով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա շուկայի ներքին հարց է, և մենք ինքներս էլ ենք փորձում պարզել, ուսումնասիրել, չնայած շատ բան արդեն պարզ է։ Չեմ բացառում, որ քաղաքական հետաքրքրություն էլ կա դրա մեջ, ներկրման բիզնեսի մեջ, բայց առայժմ շատ բան չեմ կարող ասել»։

«Առաջին լրատվական»-ը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեց պարզել, թե ուսումնասիրություն կատարվե՞լ է ցեմենտի շուկայում, արդյոք պարսկական ցեմենտ ներկրողները դեմպինգ են իրականացնում, թե ոչ։ ՏՄՊՊՀ-ից մեզ խոստացան պատասխանել վաղը՝ թեև նշելով, որ խնդիրն ավելի շատ էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։

Նշենք, որ այս խնդիրը կարգավորելու փորձ ժամանակին արվել է, սակայն ինչպես Խաչատուրովը նշեց, այն եղել է հատվածական և ոչ արդյունավետ։ Մասնավորապես, ցեմենտ ներմուծողների համար շուկայում սահմանված մեկ տոննայի համար 100 դոլար հսկիչ գինը բարձրացվեց մինչև 300 դոլար։ Դեռևս 2018-ի հունիսին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ դա արվում է ներքին արտադրողների շահերը պաշտպանելու համար, հակառակ դեպքում՝ իրանական ցեմենտի`շուկա ներմուծման դեպքում տեղական արտադրողները մրցունակ չեն լինի։ «Հսկիչ գնի բարձրացումը պայմանավորված է հայրենական արտադրող ընկերությունների համար մրցակցային հավասարություն ապահովելու հետ, քանի որ նրանք գործում են իրենց տեխնիկական կարողությունների՝ մոտ 30 տոկոսի շրջանակներում և ներմուծողների համեմատ գտնվում էին տնտեսական խտրական իրավիճակում»,- նշել էր ՊԵԿ նախագահը։ Այսինքն՝ ՊԵԿ-ը փորձ էր արել այսպես կոչված հսկիչ գների կիրառման ճանապարհով իրականացնել սակագնային կարգավորում, ինչը, սակայն, տեղական ցեմենտ արտադրողների խոսքերով, չի մեղմում իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում