Thursday, 06 06 2024
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին

ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամ է. ցանկությունը մեկն է՝ ինձ չտեսնել ռեկտորի աթոռին. Արամ Սիմոնյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

– Հարգելի՛ Սիմոնյան, ԵՊՀ-ում կառավարման ճգնաժա՞մ է:

– Մարծում եմ, որ այո:

Եվ ո՞ւմ մեղքով է այդ իրավիճակը ստեղծվել:

– Այդ իրավիճակն ստեղծվել է Կրթության և գիտության նախարարության մեղքով, որովհետև անցած ամիսների ընթացքում, ճիշտ է, անմիջականորեն չէին զգացվում, որ ճնշումները նախարարության կողմից են, բայց, ըստ էության, 2018թ. ամռանից սկսած՝ ԵՊՀ-ն ենթարկվեց լայնածավալ, լայնամասշտաբ ստուգումների: Ստուգվեց ավելի քան 10,5 մլրդ դրամի շրջանառություն, և դեռ ստուգումները չավարտած, ստուգումների արդյունքները չհրապարակած և մեզ չներկայացրած, գիտեք, որ  ստուգող կազմակերպության ղեկավարների կողմից հաղորդումներ եղան այն մասին, որ 800 մլն-ի չարաշահումներ են եղել, հետո բարձրացավ նույնիսկ 1 մլն-ի, հետո իջավ 700 մլն-ի:

– Այսինքն՝ չարաշահումներ ընդհանարպես չե՞ն եղել:

– Խոսքը դրա մասին չէ, ֆինանսական չարաշահումներ չեն եղել՝ իմ կարծիքով, բայց առանձին թերություններ և բացթողումներ, իհարկե, եղել են, մեծ հիմնարկ է, և չի կարող պատահել, որ կառավարման ոլորտում չլինեն նման բացթողումներ, բայց այն, ինչ որ ներկայացվեց, չի համապատասխանում իրականությանը: Հայտարարելուց հետո այդ թիվն իջավ 500 մլն-ի, ամիսներ անցան, երկարաձգվեց ստուգումների ընթացքը ընդհուպ մինչև հունվարի վերջ, և մեզ այդպես էլ չներկայացվեցին դրանց արդյունքները, որպեսզի մենք կարողանայինք պատասխանել և մեր փաստարկները բերել: Այդ ստուգումների արդյունքները ուղարկվեցին դատախազություն: Մենք էլ ստիպված եղանք ստուգումների արդյունքների սևագիր օրինակի հիման վրա, որը մեզ հրամցվել էր անստորագիր, գրել մեր պատասխանը և ուղարկել դատախազություն, որովհետև մենք գտանք, որ եթե մեզ անտեսել են և չեն տվել ստուգումների արդյունքները, ապա ինչու պետք է մենք պատասխաններ ներկայացնեինք իրենց: Այդ ամիսների ընթացքում, բնականաբար, համալսարանը գտնվում էր անհանգիստ վիճակում, չնայած այդ ամենին, պետք է խոստովանեմ, որ ամբողջ կոլեկտիվը, այնուամենայնիվ, աշխատում էր՝ կատարելով իր պարտականությունները, ինչպես վարչակազմը, այնպես էլ դասախոսական կազմը, տեղերում ստորաբաժանումները՝ իրենց ղեկավարներով: Ես կարծում եմ, որ այդ ստուգումները թեև մեծ անհանգստություն պատճառեցին հատկապես ԵՊՀ վարչակազմին, այնուամենայնիվ, էապես չազդեցին համալսարանի հիմնական՝ գիտակրթական գործունեության վրա:

– Կոլեկտիվը ցանկանում է, որ դուք մնա՞ք ռեկտորի պաշտոնում:

– Ես կարծում եմ՝ կոլեկտիվի մեծ մասը հասկանում է, որ ես ընտրված ռեկտոր եմ, և դեռ մեկ տարի կա, որ իմ պաշտոնավարման ժամանակը լրանա, համալսարանն է, որպես ինքավար հաստատություն, ի զորու որոշելու, թե ռեկտորը մնալու է իր դիրքում, թե ոչ: Այդ խնդիրը ոչ նախարարության լուծելիքն է, ոչ էլ որևէ այլ կառույցի, այդ խնդիրը լուծում է համալսարանի կոլեկտիվը և ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որը մեր կառավարման բարձրագույն մարմինն է:

– Բայց առաջ այսպես չէինք մտածի՝ ոչ ես, ոչ դուք:

– Իհարկե, երևի այդպես չէինք մտածի, համենայնդեպս վերջին 20 տարիներին այդ խնդիրը Հոգաբարձուների խորհրդի միջոցով է որոշվել, և նախորդ գումարման Հոգաբարձուների խորհուրդները միշտ հարգել են համալսարանի և կոլեկտիվի կարծիքը և իմիջը: Ես մեծ հույս ունեմ, որ մեր նոր հոգաբարձուների խորհուրդը նույնպես կգնա այդ ճանապարհով. չգիտեմ՝ ինչպես կլինի, այնուամենայնիվ, համալսարանի կոլեկտիվի ճնշող մեծամասնությունը գտնում է, որ համալսարանի ամենամեծ ձեռքբերումը ինքնավարությունն է, և համալսարանն ինքը պետք է որոշի իր ներքին գործերը, իհարկե այն օրենսդրական դաշտում, որն այսօր կա ՀՀ-ում:

Ովքե՞ր են Ձեր դեմ բողոքողները: Մենք մի քանի ակցիաների ականատես եղանք, որտեղ պահանջում էին Ձեր հրաժարականը, բայց դուք հաջողությամբ դիմադրում էիք:

– Մենք 17 հազար ուսանող ունենք, և այդ 17 հազար ուսանողների մեջ հիմնականում բողոքը երկու-երեք տասնյակ ուսանողների կողմից էր նախաձեռնվել, որոնցից զգալի մասը, ճիշտն ասած, մեր բուհից չեն, բայց նրանց մեջ մոտ 10-15 հոգի մեր ուսանողներից են, որոնք շատ ակտիվ են իրենց հույզերն ու հաստատակամությունն արտահայտելու մեջ, բայց բովանդակային առումով հասկանալի չէ իրենց ցանկությունը, այսինքն՝ իրենց ցանկությունը մեկն է՝ չտեսնել տվյալ մարդուն ռեկտորի աթոռին կամ տվյալ մարդկանց դեկանի կամ ամբիոնի վարիչի աթոռին. բայց ինչու, բովանդակային ինչ խնդիրներ են առաջ քաշում: Ես զարմացած եմ, բայց շատ աղոտ պատկերացումներ ունեն այդ մարդիկ, մանավանդ որ՝ նրանց մեջ կան ուսանողներ, որոնք առաջին կուրսեցիներ են:

Այդ մարդկանց չգիտեմ, բայց նախարարի վերաբերմունքը պարզ է, նա չի թաքցնում, որ դժգոհ է ձեր պաշտոնավարումից:

– Գիտեք ինչ, նախարարը դասախոս եղած ժամանակ էլ, ինչքան գիտեմ, չեմ շփվել իր հետ, դժգոհ էր նրանից, որ համալսարանում ինչ-որ բռնություններ կան, որ համալսարանը գնում է ինչ-որ մի կուսակցության թելադրանքի ճանապարհով, բայց այդպիսի բան չկա:

Դուք ՀՀԿ անդամ եք:

– Ես ՀՀԿ անդամ եմ և շարունակում եմ մնալ, բայց դա իմ անձնական գործն է, և ես երբեք իմ կուսակցական գործունեությունը չեմ խառնել իմ պաշտոնավարման հետ: Ես ՀՀԿ-ական եմ դարձել 1997-ին… Ես այդ կուսակցություն գնացել եմ՝ բացարձակ նկատի չունենալով կարիերան, այդ ժամանակ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն չէր… Ես այդ կուսակցություն գնացել եմ՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն դավանում էր և հիմա էլ դավանում է Նժդեհի ազգային, պահպանողական գաղափարները, և այդ գաղափարները ինձ շատ հոգեհարազատ են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում