Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Մետրոպոլիտենի` աշխատանքից հեռացված աշխատակիցները պատրաստվում են դատական գործընթաց սկսել

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ծավալված պայքարի կուլմինացիոն կետը դարձավ Մետրոպոլիտենի աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նրա խոսքով` աշխատանքից հեռացված երեք աշխատակիցները առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեն, գրավոր նկատողություն էլ չունեն: Մետրոպոլիտենի լրատվականի հիմնավորումը, թե` աշխատակիցների` ցույցի մասնակցելն ու հեռացումը պարզապես համընկել են, ըստ Մանուկյանի, պարզապես ծիծաղելի է, նման համընկնում չի լինում:

«Եթե անվստահություն կա, ինչո՞ւ պատշաճ ձևով չի արտահայտվել: Սա ճնշում է մարդկանց հանդեպ, ովքեր իրենց իրավունքներն են փորձել պաշտպանել, սպառնալիք` նրանց համար, ովքեր կփորձեն հետևել նրանց օրինակին»,- ասաց նա:

Աշխատանքից հեռացված Անդրանիկ Գևորգյանը, ում կուտակային համակարգը չի վերաբերում, պայքարել է, քանի որ դա սահմանափակում է Մարդու իրավունքները, համակարգը պետք է լինի կամավոր, որ անձն ինքն ընտրի: Մարդիկ իմանում են, որ իրենց աշխատավարձը պակասել է այն ժամանակ, երբ ստանում են այն:

«Մենք պատրաստվում ենք դատական հայցով հանդես գալ: Մեզ անձնական զրույցում ասում են, որ մենք ենք կազմակերպիչը»,- ասաց նա:

Աշխատանքից հեռացված մյուս աշխատակիցը` Գագիկ Գալստյանը, նշեց, որ իրենց մեղադրում են որպես կազմակերպիչների, լրագրողներին հրավիրող, «Դ!եմ եմ»-ի տղաներին կանչող` այն դեպքում, որ իրենք երկու օր է, ինչ ճանաչում են նախաձեռնության ներկայացուցիչներին: «Մարդուն բարև տվեցինք, ծանոթացանք, իմացանք` «Դ!եմ եմ»-ից են: Ակցիայից կես ժամ հետո մեզ հրավիրել են տնօրենի մոտ»,- ասաց նա:

Սամվել Մնացականյանը, ով աշխատանքից ազատվածների ղեկավարն է, նախապես լրատվամիջոցներին հավաստիացրել էր, թե աշխատակիցներին հեռացնելու մասին լուրերն անհիմն էր, մինչդեռ առաջինն ինքն է միջամտել, զեկուցագիրն էլ ինքն է գրել, նա հարցրել է` ինչպես եղավ, որ հենց ձեզ է հանդիպել: «Իսկ ո՞վ է ասել, որ լրագրողներին կանչելու իրավունք չկա, իրականում մենք ենք կազմակերպել և միշտ կազմակերպելու ենք այդ հանդիպումը: Այս երկրում իրավունքի պաշտպանության բողոք կազմակերպելը պատվաբեր է, պետք է նման մշակույթ ձևավորել: Այսօր իրենք են տուժում, բայց հետո չգիտեն` ով կտուժի: Ու՞ր է արհմիությունը, ինչի՞ համար գոյություն ունի, վճարում եք, չէ՞: Ինչի՞ համար են իրենք, ինչո՞ւ որևէ կերպ չեն արձագանքում»,- ասաց Մանուկյանը:

«Դ!եմ եմ»-ի մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Գորգիսյանը, նշեց, որ իրենք մինչև վերջ նրանց կողքին են լինելու, աշխատողները կարող են պահանջել արհմիության փոփոխություն. արհմիությունը պետք է ծառայի աշխատակցին, եթե չի ծառայում, նրա գոյությունն անիմաստ է: Նախաձեռնության անդամները դիմել են հանրային պաշտպանի գրասենյակ` իրավաբանական աջակցության համար, սակայն իրենց տեղեկացրել են, որ անվճար փաստաբան չեն կարող տրամադրել, միայն խորհրդատվություն` իբրև բարի կամքի դրսևորում:

«Մենք կազմակերպություն չենք, չունենք բյուջե, բայց ունենք լավ ընկերներ: Կարևորը` այս հարցը լուծվի: Գործատուներին էլ կոչ ենք անում նրանց աշխատանքով ապահովել, եթե կա համապատասխան մասնագետի հաստիք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում