Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Նախագահ-գործադիր իշխանություն հակասական քայլեր չկան. Արմեն Սարգսյանի անձնական կապերը պետք է օգտագործվեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը ի՞նչ առաքելություն կարող է իրականացնել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի պոտենցիալը շատ քիչ է օգտագործվում արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայիս նախագահը նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, եղել է Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում՝ այս առումով մեծ փորձ ունի կուտակած, անձնական մեծ կապեր, և կարծես այդ կապերը չեն օգտագործվում Հայաստանի համար։ Սա, իհարկե, ճիշտ չէ, և պետք է նախագահի անձնական կապերը օգտագործվեն ոչ միայն հայ-ամերիկյան, այլև ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա, իհարկե, շատ կարևոր են բարձրաստիճան փոխայցելությունները։ Գիտեմ նաև, որ նախագահը հանդիպել է ԱՄՆ նախկին փոխնախագահ  Ջո Բայդենի հետ, ում թեկնածությունը քննարկվում է որպես ԱՄՆ հաջորդ նախագահ, այսինքն՝ Ջո Բայդենը չի բացառում, որ կարող է մասնակցել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահական ընտրություններին։ Գիտեք, որ Նենսի Փելոսին հիմա Միացյալ Նահանգների  Ներկայացուցիչների պալատի խոսնակն է և շատ կարևոր գործիչ։ Բայց պետք է հաշվի առնենք, որ նա անձնական թշնամական կապեր ունի Հանրապետական կուսակցության և  մասնավորապես Թրամփի հետ։ Չգիտեմ, թե դա որքանով դրական կամ բացասական ազդեցություն կունենա վարչակազմի հետ մեր հարաբերությունների վրա։ Այս օրերին Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր դեմոկրատ սենատոր Մենենդեսի հետ, Արմեն Սարգսյանը փաստորեն՝ դեմոկրատ Ջո Բայդենի և Նենսի Փելոսիի հետ. ցավոք սրտի, մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որ այդ շփումներում գերակայեն նաև հանրապետականների հետ շփումները։ Հիմա գիտենք, որ բավականին լարված ներքաղաքական իրավիճակ է Միացյալ Նահանգներում. Թրամփի վարչակազմը հանրապետականներ են, ինքն էլ է հանրապետական ու լարված հարաբերություններ ունի նրանց հետ, ում հետ մեր պաշտոնյաները հանդիպել են։

– Կարծում եք՝  խնդիրնե՞ր կառաջանան։

– Բալանսը պահելու համար պետք է հանրապետականների հետ էլ ակտիվ շփվել՝ ցանկացած մակարդակով և ցանկացած պաշտոնյայի կողմից։

– Իսկ ինչքանո՞վ է հավանական, որ Նենսի Փելոսին կընդունի նախագահ Սարգսյանի  հրավերը։

– Իհարկե, հրավերը կարող է ընդունվել։ Չմոռանանք, որ Նենսի Փելոսին հայ համայնքի հարցերով քաջատեղյակ անձնավորություն է, մեծ աջակցություն է ցուցաբերել հայկական օրակարգային հարցերին, որոնք եղել են Միացյալ Նահանգներում։ Այն բանաձևերը, որոնք եղել են Կոնգրեսում, նա ամեն կերպ պաշտպանել է, այնպես որ, ես կարծում եմ՝ Փելոսիի կողմից հրավերի ընդունումը մեծ հավանականություն ունի։

Արդյոք կարծո՞ւմ եք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղութամբ Արմեն Սարգսյանը ինքնուրույն, Հայաստանի գործադիր իշխանությունից անջատ քաղաքականություն է վարում:

– Չեմ կարծում, թե նախագահ Սարգսյանը առանձին քաղաքականություն է վարում, բայց եթե մասնակցում է  աշխարհի ամենակարևոր անվտանգության միջոցառմանը, իհարկե այնտեղ պետք է լինեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և բնականաբար հանդիպումներ՝ կազմակերպված կամ չկազմակերպված, նախատեսված կամ չնախատեսված։ Նորմալ է, որ նախագահը տարբեր այդպիսի հանդիպումներ է ունենում, ես չեմ կարծում, թե դա սեպարատ հանդիպումների շարք է։ Չեմ էլ կարծում, որ նախագահը նման նախաձեռնությունների անհրաժեշտություն ունի։ Սա ընդամենը խոշորագույն անվտանգության կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած հանդիպում է։ Իհարկե, անձնական կապերի ձևավորման ու ամրապնդման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի։

– Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի տիրույթում այսօրինակ նախաձեռնությունները առանձին գործողությունների մասին չե՞ն վկայի՝ վարչապետ-նախագահ տիրույթում։

– Ես նման հակասություններ չեմ տեսել, հակասական քայլեր չեն եղել։ Չեմ էլ տեսել նաև լիազորությունների սահմանի անցում։ Նախագահը Սահմանադրության շրջանակներում ունի իր լիազորությունները և, ըստ իս, հենց այդ լիազորությունների շրջանակներում էլ իրականացնում է իր գործողությունները, այդ թվում նաև՝ օտարերկրյա ճամփորդություններն ու հանդիպումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում