Արքայազն Ուիլյամը և Հարին այցելել են Անգլիայի Բերքշիր կոմսությունում գտնվող Դեթչեթ գյուղը և զինվորականների հետ միասին կրել են ավազով լի պարկեր` այսպիսով տեղաբնակներին օգնելով իրենց ունեցվածքը պաշտպանել հեղեղումներից: Այս մասին գրում է BBC-ն:
Դեթչեթ գյուղը հատկապես շատ է տուժել տարերքի պատճառով: Տեղ տեղ այստեղ ջուրը հասնում է մինչ ծնկները, ջրասույզ են եղել տները և ձեռնարկությունները:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ջրասույզ են եղել Թեմզայի երկայնքով առնվազն հազար տներ, գետի մակարդակը որոշ տեղերում վերջին 60 տարվա ընթացքում ռեկորդայինի է հասել:










































