Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախազգուշացնում են, որ երկրի հատուկ ծառայությունների համար գնալով ավելի է բարդանում բրիտանացիների թվում ջիհադականներին բացահայտելը, որոնք մասնակցել են Սիրիայի մարտական գործողություններին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի շատ քաղաքացիներ Սիրիայում ավելի ծայրահեղ հայացքներ են կրում, դառնում են դաժան մարտերի վկա և մասնակից:
Տվյալներ կան, որ այժմ շուրջ 400 բրիտանացի գտնվում են Սիրիայում, որտեղ մասնակցում են մարտական գործողություններին:










































