Saturday, 11 07 2026
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

Ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանում առողջ ապրելակերպի խթանման, դեղային ազգային քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով, ինչպե՞ս է ընթանում համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման գործընթացը. այս հարցերի պատասխանները կտրվեն ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի 2014 թվականի նիստերում։ Հաստատված ժամանակացույցով կոլեգիան նաև կանդրադառնա համակարգի առանձին ոլորտներին։ Ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա կդառնան շտապ և անհետաձգելի, մեծահասակների և մանկական վերակենդանացման, վիրաբուժական, ուռուցքաբանական, նյարդավիրաբուժական, հեմոդիալիզային, մանկաբարձագինեկոլոգիական, նարկոլոգիական, ներզատաբանական, նյարդաբանական, ստոմատոլոգիական ծառայություների ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Կոլեգիան կամփոփի բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման կիսամյակային արդյունքները։ Կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության հսկողությունը, առկա խնդիրները և զարգացման ուղիները, միջազգային առողջապահական կանոնների ներդրման ձեռքբերումները և շարունակականության ապահովումը, Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշի միտումները, մարզային առողջապահական համակարգի վիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև իմունականխարգելմանը վերաբերող և այլ հարցեր։

Օրակարգային թեմաները հաստատվել են` հաշվի առնելով թե կոլեգիայի անդամների, թե նախարարության գլխավոր մասնագետների, առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները։

Նախարարին կից կոլեգիայի բոլոր քննարկումների և որոշումների մասին հանրությունը կտեղեկացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում