Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ԱՄՆ ստիպում է վերադառնալ. պատերազմից հետո կորսված հատկանիշներ

Հայաստանում կառավարության ծրագրի շուրջ բուռն քննարկումներին զուգահեռ շարունակում է հանրային մեծ ուշադրության կենտրոնում լինել Սիրիա մարդասիրական առաքելության և հատկապես դրան ԱՄՆ արձագանքի հարցը: Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ չեն պաշտպանում այդ նախաձեռնությունը, չեն պաշտպանում Ասադի զորքի հետ որևէ գործակցություն՝ քաղաքացիական, թե ռազմական, և չեն պաշտպանում ՌԴ հետ գործակցությունը Սիրիայի հարցում: Այս հայտարարությանը հետևել էր Հայաստանի արտգործնախարարության արձագանքը այն մասին, որ Հայաստանն ԱՄՆ հետ տևական ժամանակ համատեղ աշխատել է Սիրիայում մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ և առաքելությունն էլ զուտ մարդասիրական է: Ամերիկյան դիրքորոշումից հետո ամենաքննարկվող հարցերից մեկը, կամ շատ դեպքերում պնդումների մակարդակի իրողություն, որ Սիրիա առաքելությունը կնճիռներ կառաջացնի հայ-ամերիկյան հարաբերությունում, կբերի ճգնաժամի: Տեսականում՝ իհարկե դիտարկելով իրերի դրությունը, այսպես ասած, մեխանիկական մակարդակում, հնարավոր է գալ այդպիսի եզրակացության: Սակայն դիվանագիտությունը, համաշխարհային քաղաքականությունը մեխանիկա չեն, այլապես Հայաստանը վաղուց էր հայտնվել ԱՄՆ հետ հարաբերության թե՛ ճգնաժամում, թե՛ ուժգին պատժամիջոցների տակ:

Ըստ այդմ՝ Սիրիայի հայկական առաքելության և ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերության վրա դրա ազդեցության հարցն էլ պետք է քննարկվի մեխանիկական դիտարկումներից դուրս: Հասկանալի է, որ ԱՄՆ չէր պաշտպանելու Հայաստանի քայլը, քանի որ այն չի տեղավորվում Սիրիայի հարցում Նահանգների պաշտոնական դիրքորոշման տրամաբանության ներքո: Միևնույն ժամանակ, մենք արդյո՞ք մեր արտաքին քաղաքական որոշումներում պետք է առաջնորդվենք ուժային կենտրոնների հետ համաձայնեցնելու ելակետով: Այսինքն՝ դա պետք է լինի ուղենիշ, առաջնորդող հանգամանքը, հետո նոր այլ գործոններ, որոնք բխում են մեր պետական և ազգային անհրաժեշտություններից: Ելակետային, առանցքային հարցն այստեղ է ոչ միայն Սիրիա առաքելության, այլ ընդհանրապես արտաքին քաղաքականության առումով: Ինչ խոսք, միանգամայն իրավացի ու հիմնավոր են մտահոգությունները, թե արդյո՞ք Հայաստանը կատարել է պարզապես Ռուսաստանի պահանջը: Բայց դարձյալ, հարցադրման այս դիտանկյունում էլ անտեսվում է քննարկումը Հայաստանի անհրաժեշտությունների կամ անելիքների առումով: Մի պահ մոռանանք Ռուսաստանը և քննարկենք Սիրիայում մարդասիրական առաքելության բարոյական և քաղաքական անհրաժեշտությունների դիապազոնը, որ կարող են լինել Հայաստանի առաջ: Բայց չկա այդպիսի քննարկում: Քննարկումները գերազանցապես այն տիրույթում են, թե ում պահանջն ենք բավարարում կամ ում զայրույթն ենք առաջացնում, և վերջ:

Այն, որ իրերի այդ դրությունը, «դիսկուրսի» կամ բանավեճի այդ մակարդակը անհրաժեշտ է մի շարք տնտեսական և քաղաքական խմբերի, որոնց հուզում է կորուսյալ խմբային կամ կուսակցական շահը, գաղտնիք չէ: Սակայն տարակուսելի է այն, որ այս տեմպի և տրենդի տակ են հայտնվում գրեթե բոլորն անխտիր, հազվադեպ բացառություններով: Հետևանքը լինում է այն, որ ձևավորվում է համահասարակական և գրեթե համահայկական մտածողություն, որ Հայաստանի արտաքին քաղաքական շահերի և անհրաժեշտությունների նշաձողը սկսվում է ուժային այս կամ այն կենտրոնի կամ բևեռի գնահատականի կանխատեսումից և պայմանավորվում դրանով: Ըստ դրա, եթե մենք անելու ենք մի քայլ, ապա նախ պետք է հասկանանք, թե իքս կենտրոնին այն կուրախացնի, թե դժգոհություն կառաջացնի, կամ ինչ մոտեցում կառաջացնի իգրեկ կենտրոնում: Եվ ըստ դրա էլ անում ենք քայլը, կամ հրաժարվում:

Արտաքին աշխարհի տրամադրությունը և գնահատականը մենք գործնականում բոլոր հարցերում դարձրել ենք մեր հանրության մտածողության բանալի, կոդային բառ՝ լինի ներքին ժողովրդավարության ու ռեֆորմների, թե արտաքին կամ անվտանգային քայլերի առումով: Իսկ այստեղ տեղի է ունենում գլխավորը՝ մենք ոչ միայն մեզ զրկում ենք արտաքին քաղաքական գնահատման լայն հորիզոնից, տեսադաշտից, մտածողության լայն դիապազոնից, այլ նաև զրկում ենք նույն այդ կենտրոնների հետ աշխատանքի կարողությունից, որովհետև խորքից արդեն արգելափակել ենք մեր աշխատանքի հնարավորությունը: Մենք այդ կենտրոններին ոչ թե դիտարկում ենք գործընկեր, որոնց հետ ունենք թե՛ համատեղ աշխատելու դաշտեր, թե՛ անհամաձայնության կետեր, որոնք ևս աշխատանքի տիրույթ են: Սա հակաքաղաքական և հակապետական ազգերի կամ հանրույթների մտածողությանը բնորոշ հատկանիշ է: Ընդ որում, տարօրինակ է, որ մենք դրսևորել ենք լիովին այլ հատկանիշ՝ քաղաքական, պետական ազգին բնորոշ հատկանիշ՝ հասնելով դրա շնորհիվ արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակի: Ի վերջո, այդ ընթացքում մեր բոլոր քայլերը չէ, որ միարժեք հավանության են արժանացել կամ հավանություն են ունեցել Ռուսաստանում, Արևմուտքում կամ, օրինակ, Իրանում, բայց մեր մեկնակետը եղել է մեր խնդիրների ձևակերպումը, որից հետո արդեն լուծման բաղադրիչ էլ դիտարկվել է արտաքին անհամաձայնությունները հարթելը: Ելակետի հակառակությունը մեզ թույլ չէր տալու հաղթել: Բայց հաղթանակից հետո մենք քայլ առ քայլ գնացինք հենց հակառակ ուղղությամբ, կորցնելով քաղաքական ու պետական ազգի հատկանիշները: Վերականգնենք դրանք, խուճապի փոխարեն օգտագործելով աշխատանքի այն հնարավորությունները, որ տարբեր ուժային կենտրոնների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ աշխատանքի ուղղությամբ տվել է սիրիական առաքելությունը: ԱՄՆ թերևս ստիպում է վերականգնել այդ հատկանիշները, շատ ավելի լայն ռազմավարության համայնապատկերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում