Friday, 10 07 2026
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

ՀԿ-ների հայտարարությունը՝ ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Երեկ` փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանի և «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի գործունեությանը և, բիրտ ուժ կիրառելով, նրանց բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Լրագրողը և օպերատորը պողոտայում էին գտնվում՝ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից իրազեկման թռուցիկներ բաժանելը լուսաբանելու նպատակով։ Երբ այնտեղ ընդհարում է տեղի ունեցել ակտիվիստների և նրանց ակցիան խափանող մի խումբ երիտասարդների միջև (վերջիններիս թվում էին երիտասարդ ՀՀԿ-ականներ, ՀայաստանիԱգրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամը), դեպքի վայր ժամանած ոստիկանները, միջադեպի մասնակիցներին բերման ենթարկելիս, փորձել են Անի Գևորգյանի և Սարգիս Գևորգյանի ձեռքերից խլել տեսախցիկները։ Քանի որ վերջիններս համառություն են ցուցաբերել և չեն տվել իրենց սարքերը, նրանց նույնպես բերման են ենթարկել։

Անի Գևորգյանի խոսքով` մեքենայի մեջ ոստիկանները շարունակել են հարվածել իր ձեռքերին։ Իսկ արդեն Կենտրոնի բաժնում քաղաքացիական հագուստով մի անձ (լրագրողի վկայութամբ` հենց այդ բաժնի պետ Արտակ Պողոսյանը), նկատելով, որ Անի Գևորգյանը հեռախոսով հարցազրույց է տալիս, ապտակել է նրան ու ձեռքից խլել հեռախոսը։ Մեկ այլ սենյակում մի քանի ոստիկան, հայհոյանքներ հնչեցնելով, ուժ են կիրառել օպերատոր Սարգիս Գևորգյանի նկատմամբ։ Ավելի ուշ, անտեսելով փաստաբան հրավիրելու պահանջը, և՛ լրագրողին, և՛ օպերատորին խուզարկության են ենթարկել, վերցրել-տարել են տեսախցիկները, իսկ երբ վերադարձրել են, պարզվել է, որ նկարահանված կադրերը ջնջված են։ Անի Գևորգյանն ու Սարգիս Գևորգյանն ազատ են արձակվել երեկոյան 22։30-ի մոտակայքում։

Մենք` ներքոստորագրյալներս, հաշվի առնելով, որ վերջին տարիներին հաճախադեպ են դարձել հենց ոստիկանների կողմից լրագրողների իրավունքների խախտումները, նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումները, պահանջում ենք՝

ՀՀ դատախազությունից՝ սույն հայտարարությունը, ինչպես և մամուլի բազմաթիվ հրապարակումները, դիտել որպես հաղորդում հանցագործության մասին,

ՀՀ ոստիկանության ղեկավարութունից՝ հարուցել ծառայողական քննություն՝ պարզելու Կենտրոնի բաժնի պետի և նրա ենթակաների գործողությունների համաչափությունը և որոշելու նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։

ՀՀ ոստիկանությանը նաև կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համակարգում նման ապօրինի արարքները բացառելու ուղղությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում