The National Interest ամերիկյան լրատվամիջոցը կազմել է ձախողում արձանագրած ամերիկյան արտադրության հինգ զինատեսակներից բաղկացած ցանկ: Նրանցից ոչ մեկը այդպես էլ չի հայտնվել ամեիկյան զինված ուժերում՝ գրում է ren.tv -ն։
Այս զինատեսակներին առնչվող ընդհանուր կորուստները կազմում են մոտ 30 միլիարդ դոլար:

Ցուցակը գլխավորում է Brilliant Anti-Tank ինքնալիցքավորվող արկը: Ենթադրվում էր, որ սուպեր-արկը կարող էր ճեղքել խորհրդային ցանկացած տանկ: Այն հարկատուներին արժեցել է 2,2 մլրդ դոլար: Նույնքան է արժեցել նաև ինքնագնաց Crusader-ը։
Ամերիկացիները մոտ 8 միլիարդ դոլար են ծախսել RAH-66 Comanche ուղղաթիռի վրա, որը երբեք օդ չի բարձրացել:

2003 թ․ ԱՄՆ-ը փորձում էր ստեղծել «ապագայի տանկ»: Այդ նպատակով հատկացվել է 18,1 մլրդ դոլար: Փողերը ծախսելուց հետո պարզվել է, որ նույնիսկ նախագծի հեղինակները չեն պատկերցնում, թե ինչպիսին պետք է լինի այն։
Ground Combat Vehicles մարտական տեխնիկայի արժեքը կազմել է մեկ միլիարդ դոլար։







































