Wednesday, 15 07 2026
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Սուրիկ Խաչատրյանը` (Լիսկա) առաջին օտարալեզու դպրոցի կնքահա՞յր

Ըստ Արմենպրեսի՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջև Կապան քաղաքում ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:

«Առաջին լրատվականը» փորձեց պարզել, թե որքանո՞վ է օրինական այս փաստաթուղթը՝ հաշվի առնելով, որ նախատեսվում է ՀՀ տարածքում ստեղծել օտարալեզու ուսումնական հաստատություն, այն էլ այդպիսի հաստատության համար ոչ սովորական անվանմամբ՝ հանրակրթական գիմնազիա:

Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2010 թ. ապրիլին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ հանվելու էր օտար լեզվով դասավանդմամբ դպրոցներ բացելու՝ 1993 թ. մտցված արգելքը: Այս օրինագիծն աննախադեպ հանրային հակազդեցության հանդիպեց, ստեղծվեց և թափ առավ դիմադրության շարժում, որի կազմակերպչական աշխատանքները համակարգում էր «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական խումբը:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ամիսներ շարունակ գտնվելով մամուլի և սոցիալական մեդիայի ուշադրության կենտրոնում և ենթարկվելով բազմաթիվ փոփոխությունների, դեկտեմբեր ամսին ի վերջո ընդունվեց ԱԺ-ում, իսկ հունվար ամսին այն ստորագրեց Սերժ Սարգսյանը:

Ըստ այդմ՝ Հանրակրթության մասին օրենքով սահմանվում է հետևյալը. «6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:

Թե որքանո՞վ է ՌԴ դեսպանի և Սյունիքի մարզպետի ստորագրած արձանագրությունը համապատասխանում օրենքի այս կետին՝ փորձեցինք պարզել Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանից, սակայն վերջինս հրաժարվեց բանավոր և գրավոր մեկնաբանություններից՝ խնդրելով պաշտոնական հարցում ուղարկել անձամբ նախարարի անունով, որին կպատասխանեն հնգօրյա ժամկետում:

Ուշագրավ է նաև, որ նախորդ տարի «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հստակ դեմ էր արտահայտվել օտարալեզու դպրոցներին՝ ասելով բառացիորեն հետևյալը. «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում: Եթե մեկն ուզում է իր երեխան անգլերեն սովորի, թող տանի վճարի, սովորեցնի: Մենք այսօր էլ աշխարհի բարձրակարգ բուհերում ունենք ուսանողներ, որոնք հետ չեն մնում ոչ մեկից թե՛ իրենց լեզվով, թե՛ գիտելիքով, դրա համար պարտադիր չէ, որ նրանք օտարալեզու դպրոց ավարտեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում