Monday, 13 07 2026
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Գյուղապետը մերժել է հիվանդ համագյուղացուն 10.000 դրամ դեղերի գումարը (տեսանյութ)

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում Գայանե Մկրտչյանն ապրում է դստեր և թոռան հետ միասին` իր իսկ կառուցած ծուռումուռ պատերով, առանց հատակի ու առանց տանիքի տանը: Իր ձեռքերով է փորձել տուն կառուցել, երկու սենյակ է սարքել: Ինչպես ինքն է ասում՝ սովոր է իր հոգսը միայնակ կրել:

Չնայած կյանքի դժվարություններին, կյանքի նկատմամբ չի չարացել, շարունակում է հանուն երեխաների ապրել ու պայքարել: Իր կյանքի դժվարությունների համար ոչ մեկին չի մեղադրում. ինչ անեն իշխանությունները, երբ իր կյանքն է բարդ ստացվել, նախ` ամուսնուն է կորցրել, ապա` դժբախտացած դստերը երեխայի հետ ստիպված է պահել: Ամուսնու մահից հետո աղջկա հետ տարբեր տեղեր վարձով են ապրել՝ Մասիսում, ապա յոթ տարի Ջրահովտում են վարձով ապրել: Այնուհետև տեղափոխվել են Մարմարաշեն: Առանց հիմքի մի «դոմիկ» է գնել, և արդեն քանի տարի է՝ փորձում է այն վերանորոգել, ամրացնել:

«Հիմքը քանդել, աբալովկեն կապել եմ, իմ ձեռքով ցեմենտ-բետոն եմ արել: Առաջին տարին, որ տեղափոխվեցինք այստեղ, դուրսը ժեշտ էր, ներսը պլիտա էր շարած: Ահավոր ձմեռ եղավ, ամբողջ պատերը սառել էին, հասկացանք, որ այդպես ապրել չի լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ ցուրտ գիշերից հետո արթնացել են, վերմակների վրա սառույցի շերտ են տեսել: Ձմռան ամիսները ամենադժվարն են լինում, քանի որ հող չեն կարող մշակել, ապրում են միայն նպաստի հույսով:

Մեկ ամսից կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, տիկին Գայանեն կսկսի իր կանաչեղենի առևտուրը, նախ կմշակի, ապա կտանի «Փեթակ» վաճառելու: Կանաչու կապը սովորաբար հանձնում են 50 դրամով, մեծ հաջողություն է, եթե կարողանում են 100 դրամով հանձնել:

«Հենց նպաստ են տալիս, անմիջապես էլեկտրաէներգիայի գումարը՝ 10 հազար դրամ, տանում եմ տալիս: Շատ ժամանակ, եթե ճիշտն ասեմ, երեխային մի կերպ ենք պահում: Մենք շատ սոված, վատ օրեր էլ ենք կրել: Գնացել եմ շուկա, ափսոսացել եմ անգամ մի հատ պերաշկի առնեմ: Մտածում էի` հավաքեմ, գոնե պարտքերից դուրս գանք: Քանի շատ չեմ ծերացել, կարողանամ որբերիս պահել (նկատի ունի դստերը և թոռանը, որի հայրը որդուն անգամ չի տեսել)»,- ասաց Գայանեն:

Խանութներից պարտք չի անում, գերադասում է սոված մնալ, քան պարտք վերցնել: «Կյանքումս մեկ անգամ խանութից ուզեցել եմ բան վերցնել, ասել են՝ չէ, ամաչել եմ, էլ չեմ էլ գնացել: Չեմ գնա ասեմ` ինձ նիսյա բան տվեք, ամաչում եմ»,- ասաց տիկին Գայանեն՝ հավելելով, որ այսքան ժամանակ որևէ մեկից կախում չի ունեցել: Միայն մեկ անգամ` անցյալ տարի հունվարին ծանր հիվանդ է եղել, սակայն գյուղապետը հրաժարվել է նրա դեղերի համար 10.000 դրամ տալ. «Կարծես հրաժեշտ տայի կյանքին, շատ ծանր վիճակում էի, բայց չէի կարող բժշկի գնալ, այդքան գումար չկար: Ահագին դեղ նշանակեցին, աղջիկս գնաց գյուղապետարան, ասեց, որ մայրիկս շատ ծանր վիճակում է, ինչ կլինի, գոնե դեղի փող տվեք: Չտվեցին, գոնե ցավազրկողներ կառնեի, մինչդեռ հարևանների հույսին էի, որ մի ցավազրկող բերեն, շատ լավ հարևաններ ունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին անգամ նպաստ է ստացել, երբ թոռնիկն է ծնվել:

Նա նշեց, որ եղել են օրեր, որ սոված էլ են մնացել: Միսն էլ իրենց համար մեծ շռայլություն է, վերջին անգամ Ամանորին գնեցին, թեև անկեղծորեն խոստովանեց, որ տարիներ շարունակ Նոր տարի չի կարողացել անել:

«Կրիշը ծածկ չունի, բաղնիքն էլ մի փոքր անկյուն եմ սարքել, մեշոկով ծածկել, մինչև տեսնենք, կկարողանա՞նք դա էլ սարքել: Տեսնենք, եթե առողջություն լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ողնաշարի խնդիր ունի, որը նրան թույլ չի տալիս աշխատել, իսկ երեխաներին պահել է պետք…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում