Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայաստանի մեկուսացման լուսարձակները

Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահ Մերգելաշվիլիի այցը Ադրբեջան, իսկ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում: Խնդիրն այն է, որ Հայաստանն այսպիսով իր արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ և, այսպես ասած, գերբեվեռացված շրջադարձով հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծեր է առաջացնում, որոնց պարագայում վրաց-ադրբեջանական հարաբերությունները լիովին նոր նշանակություն են ձեռք բերում: Այսպես. Եթե, օրինակ, Կարս-Ախալքալաք վրաց-թուրք-ադրբեջանական նախագիծը մինչ այս չէր արժանացել Արևմուտքի հավանությանը և ֆինանսներին, ապա այսօր արդեն այդ նախագծի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքի հարցում կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ: Եվ սա՝ որպես օրինակներից մեկը, երբ Վրաստանի ու Ադրբեջանի դերակատարումները տարածաշրջանում կարող են հայտնվել ամբողջովին նոր լույսի ներքո:

Փոխվում են աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունն ու հիմնավորումները, և այստեղ արդեն Վրաստանն ու Ադրբեջանը Արևմուտքի համար դառնում են հիմնական գործընկերներ, որոնց օգնությամբ պետք է փորձ արվի դիմակայել տարածաշրջանում Ռուսաստանի էքսպանսիոն բեկումների քաղաքականությանը: Այսինքն՝ եթե մինչ այդ Արևմուտքը հավանության չէր արժանացնում Հայաստանի մեկուսացման թուրք-ադրբեջանական քաղաքականությունը՝ թույլ չտալով, որ Թուրքիան ու Ադրբեջանն այդ հարցում վճռորոշ ազդեցություն ձեռք բերեն Վրաստանի վրա, ապա այսօր արդեն իրավիճակը էապես կարող է փոխվել, որովհետև Հայաստանն ինքն է կայացրել մեկուսացվածության որոշում և ընտրել Մաքսային միությունը, որը ոչ այլ ինչ է, քան անհաջողակ և ամբողջատիրական պետությունների կղզիացման գործընթաց: Եվ եթե Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը այս հարցում դեռևս ունեն ներքին ռեսուրսներ, որոնցով կարող են որոշ ժամանակ գոնե պահպանել այդ գործընթացը և դրանում մնալ ոտքի վրա, ապա Հայաստանի դեպքում այդ ներքին ռեսուրսների լիակատար բացակայությունը երկիրը հասցնելու է աշխարհաքաղաքական աղետի շեմին: Ընդ որում՝ աղետ հասկացությունն այստեղ պետք չէ պատկերացնել պետության դե յուրե գոյությանը սպառնացող վտանգով:

Խնդիրը պետության հեղինակությունն ու վարկն է աշխարհում, և աղետալին հենց այս գործոնների հետ կապված իրավիճակն է: Եթե, օրինակ, 2004 թվականին իշխանության եկած Սաակաշվիլին առաջին այցը Հայաստան էր կատարում, որովհետև աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը բերում էր հենց նման որոշումների, ապա Մերգելաշվիլին կովկասյան հարևաններից առաջինը այցելում է արդեն Ադրբեջան, որովհետև աշխարհաքաղաքական տրամաբանությունը և այդ տրամաբանության հանդեպ Հայաստանի անտրամաբանական որոշումները ավելորդ են դարձնում Հայաստանի հետ գործընկերային որևէ հեռանկարի դիտարկումը Վրաստանում:

Սա ոչ մի լավ բան չի խոստանում և Հայաստանին, և Վրաստանին: Սակայն եթե Վրաստանն ունենալու է այլընտրանքներ, հատկապես երբ Բրյուսելում պատրաստվում են Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած այս երկրին ներկայացնել նոր և ավելի ծավալուն առաջարկներ, ապա Հայաստանի դեպքում այլընտրանքը գրեթե լիովին վերացվել է, և Հայաստանը զրկվել է նույնիսկ իր մեկուսացման հետևանքները կառավարելու հնարավորություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում