Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկո»-ի երկրպագուի տգեղ արաքը:
Հիշեցնենք, որ երկրպագուն տրիբունայից կրակայրիչով հարվածել էր Քրիշտիանու Ռոնալդուի գլխին, ով առաջին խաղակեսից հետո շարժվում էր դեպի հանդերձարան:
«Կարծում եմ՝ հետևանքներն «Ատլետիկո»-ի համար կարող են լուրջ լինել: Վնաս է հասցվել ֆուտբոլիստի առողջությանը:
Կրակայրիչով հարվածող երկրպագուն վնաս հացրեց «Ատլետիկո»-ին, ոչ թե Ռոնալդուին: Մեղմ ասած՝ դա տգեղ արարք էր»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:








































