Saturday, 25 07 2026
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ

ՀՀ ԶՈւ-ն ԱԿ-74-ից կանցնի՞ նորագույն մոդելի ԱԿ-12 ինքնաձիգներին․ առաջին խմբաքանակն արդեն պատվիրված է

Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած արմատական քաղաքական փոփոխությունները, «թավշյա հեղափոխության» հռչակած նոր գաղափարներն ու առաջնահերթությունները, ձևավորված նոր քաղաքական իրողությունն ու նոր կառավարության որդեգրած մոտեցումները նպաստեցին այն հանգամանքին, որ ինչպես հայ-ռուսական հարաբերություններում, այնպես էլ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) տիրույթում ու այս կազմակերպության որոշ անդամների հետ մեր հարաբերություններում առկա խնդիրները, տարաձայնությունները, կնճիռները ավելի ակներև դառնան։ Ու չնայած այս հանգամանքին և հայ-ռուսական հարաբերությունների ներքաղաքական շահարկմանը նախորդ տարվա ընթացքում, որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե իբր 2018 թ․ «մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել», ռազմավարական երկու դաշնակիցները՝ Հայաստանը և Ռուսաստանը, շարունակում են սերտ համագործակցությունը ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։

Ռուսական զենքի շուկայի «էքսկլյուզիվ» գնորդը

Այս համագործակցության մեջ մեզ, բնականաբար, ամենաշատը հետաքրքրում է ռուսական սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերումը, որը Հայաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, տրամադրվում է համեմատաբար ցածր կամ, այլ կերպ ասած՝ արտոնյալ գներով։ Հայկական կողմը հաճախ նաև ռազմական վարկ է վերցնում Ռուսաստանից՝ այդ գումարով զենք գնելու նպատակով։ Ռազմական վարկ ստանալու մասին վերջին գործարքը (100 մլն դոլարի չափով) Հայաստանը Ռուսաստանի հետ ստորագրել է 2017 թ․ հոկտեմբերին։ Զենքի մատակարարումը պետք է որ սկսված լիներ 2018-ին, բայց դրա մասին կոնկրետ տեղեկություններ առայժմ չեն եղել։

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի մյուս առավելությունն այն է, որ հաճախ Ռուսաստանը, որը զենքի համաշխարհային շուկայի առաջատարներից է, իր արտադրած այս կամ այն զինատեսակը, ռազմական տեխնիկան կամ ռազմական տարբեր սարքավորումներ ու միջոցներ առաջինը մատակարարում է Հայաստանին։ Հայաստանն առաջին պետությունն էր, որը Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր» բալիստիկ գերճշգրիտ համակարգեր կամ, այլ կերպ ասած՝ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Սրա մասին հայտնի դարձավ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց։ Սա, թերևս, Հայաստանի ամենանշանավոր ձեռքբերումն էր վերջին տարիներին։ Բացի դրանից՝ Հայաստանը առաջինն էր, որը (կրկին ապրիլյան իրադարձություններից հետո) Ռուսաստանից ձեռք բերեց հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ Այս շարքին են դասվում նաև թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրները, ՌԷՊ-ի (ռադիոէլեկտրոնային պայքարի) որոշ միջոցներ, կապի համակարգեր և այլն։

50 հատ ԱԿ-12 Կալաշնիկով

Նախորդ ամսվա վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանին մատակարարվելու է մեկ այլ նորագույն զինատեսակ։ Թեև խմբաքանակը շատ փոքր է՝ թերևս փորձնական նպատակներով։ Խոսքը Կալաշնիկովի արտադրության ԱԿ-12 (АК-12) մոդելի ինքնաձիգների մասին է։ Ինչպես հայտնել է «Կալաշնիկով» կոնցեռնի նախագահ Վլադիմիր Դմիտրևը՝ ԱԿ-12-ի առաջին խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիրը Հայաստանի հետ արդեն ստորագրված է։ Ու Հայաստանը կդառնա առաջին պետությունը, որը ձեռք կբերի այս հրաձիգային զենքից։ Ըստ պայմանագրի՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը 50 հատ ԱԿ-12 հրացան կստանա։

«Նրանք դա գործնականում կփորձեն և հույս ունենք՝ ավելի խոշոր խմբաքանակ կպատվիրեն»,- ավելացրել է Դմիտրևը:

ԱԿ-12-ն ավելի լավ որակներ ունի, քան իր նախորդը՝ ԱԿ-74Մ-ը

Իսկ ի՞նչ է իրենից ընդհանրապես ներկայացնում ԱԿ-12 ինքնաձիգը, ինչո՞վ է այն առանձնահատուկ, ինչո՞ւ է ՀՀ ՊՆ-ն որոշել նման զինատեսակ ձեռք բերել և ո՞ր ստորաբաժանմանն է այն ավելի շատ անհրաժեշտ։

Հայտնի է, որ այս մոդելը Կալաշնիկով կոնցեռնի կողմից մշակվել է 2012 թվականին։ Նոր զենքի առաջին փորձարկումներն էլ կատարվել են նույն տարում։ Ու թեև նախատեսվում էր այն ռուսական բանակի օգտագործմանը հանձնել 2015-ին, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ միայն նախորդ տարի՝ 2018-ին։

http://nyut.am/timthumb.php?src=http://nyut.am/disk/17-10-16/6136961c2b385952b48c4a9189808c51.jpg&w=600&h=400

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Կալաշնիկովի այս նոր մոդելը երկար ժամանակ ռուսական զինված ուժերի կողմից օգտագործվող ԱԿ-74Մ ինքնաձիգների զարգացման նոր փուլի դրսևորումն է, դրա ավելի ժամանակակից տարբերակը։ Փորձագետի խոսքերով՝ այն ավելի լավ որակներ ունի, բայց միայն գործնականում փորձարկելու դեպքում է հնարավոր պարզել, թե որքանով է այն գերազանցում իր նախորդ մոդելին և արժե՞ արդյոք ավելի մեծ խմբաքանակով ԱԿ-12 ձեռք բերել։

Իսկ Հայաստանի ստացած առաջին խմբաքանակը, մեր զրուցակցի կարծիքով, կտրամադրվի հատուկ նշանակության ստորաբաժանումներից որևէ մեկին։
«ԱԿ-12-ը վերջերս է ընդունվել սպառազինման ռուսական զինված ուժերում։ Սա նոր հրացան է։ Այն իր արմատներով, իհարկե, ամբողջովին պատկանում է դասական Կալաշնիկով ինքնաձիգների շարքին, բայց այն տակտիկատեխնիկական ավելի լավ բնութագիր ունի, ավելի լավ որակներ ունի դիպուկության, հետհարման (отдача) տեսանկյունից։ Նրա վրա նշանոցներ, այլ հարմարանքներ ամրացնելը ավելի հարմար է։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ սա բավական լավ զենք է։ Եվ կարծում եմ, որ այս փոքր խմբաքանակը նախատեսված է հատուկ նշանակության ստորաբաժանման համար՝ օգտագործելու ու նաև հասկանալու, թե որքանով է այս զինատեսակը արդիական և որքանով է այն իր բնութագրով գերազանցում ԱԿ-74Մ-ին։ Եթե պարզվի, որ տարբերությունը մեծ է և արժե գումար ծախսել ավելի մեծ խմբաքանակ գնելու համար, ապա կարծում եմ՝ ձեռքբերվելիք ինքնաձիգների քանակը կհաշվենք հազարներով»,- մեկնաբանեց Ներսիսյանը։

https://militaryarms.ru/wp-content/uploads/2015/05/ak12-1.jpg

Ինքնաձիգի մոտավոր արժեքը

Ռազմական վերլուծաբանը դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչքան կարժենա մեկ հատ ԱԿ-12 ինքնաձիգը, թեև, ըստ համացանցում առկա բաց աղբյուրների, ինչպես մի քանի տարի առաջ հայտարարել էր Կալաշնիկով կոնցեռնի գլխավոր տնօրենը, ԱԿ-12-ի մեկ հատը արժենալու է 1000 ամերիկյան դոլար, և սա այն գինն է, որը թույլ կտա ընկերությանը դառնալ մրցունակ հրաձգային զինատեսակների շուկայում։

https://www.1in.am/assets/uploads/2019/01/ad.jpg

Բացառապես ռազմական հարց է

Մեր հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական ենթատեքստ այն հանգամանքում, որ Հայաստանը կրկին առաջինն է նոր զինատեսակ ձեռք բերում Ռուսաստանից, Լեոնիդ Ներսիսյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այստեղ քաղաքական ինչ-որ ենթատեքստ կա, քանի որ հրաձգային զինատեսակները ազատորեն վաճառվում են, և Ռուսաստանը, ըստ էության, կվաճառի այս զինատեսակը ցանկացած երկրի, որը նման հայտ կներկայացնի։ Իսկ հայկական սպառազինության մեջ, ռուսական հրաձգային զինատեսակներից բացի, կան նաև տարբեր այլ երկրների ձեռքբերված զինատեսակներ։

«Եթե խոսենք ՀՀ զինված ուժերի մասին, ապա Հայաստանում կա դիպուկահար հրացանների մեծ շարք, որոնք շատ տարբեր ծագումնաբանություն ունեն՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և այլն։ Այսինքն՝ պետք է փոքր քանակով նմանատիպ զինատեսակներ ձեռք բերել տարբեր ճանապարհներով։ Կարծում եմ՝ սա բացառապես ռազմական հարց է, ոչ թե քաղաքական։ Այս դեպքը շատ տարբեր է օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռքբերման դեպքից»,- ավելացրեց Լեոնիդ Ներսիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում