Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները պայմանագիր են կնքել՝ նորագույն АК-12 հրացանների մատակարարման համար: Այս մասին հայտնել է «Կալաշնիկով» կոնցերնի նախագահ Վլադիմիր Դմիտրևը:
«Հայաստանն առաջին պետությունը կդառնա, որը կստանա այդ հրաձգային զենքը: АК-12-ի առաջին խմբաքանակի մատակարարման պայմանագիրն արդեն ստորագրվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը 50 այդպիսի հրացան կստանա: Նրանք դա գործնականում կփորձեն և հույս ունենք՝ ավելի խոշոր խմբաքանակ կպատվիրեն»,-հստակեցրել է Դմիտրևը:










































