Փետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:










































