Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, և այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի: Այդ մասին գրել Է National Interest-ը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել են դրոնի նկարները, որը կառուցված է ապաճող ֆյուզելաժով «թռչող թև» սխեմայով: Օգտատերերն անմիջապես այն անվանակոչել են «Օխոտնիկ» («Որսորդ»): Նորագույն զենքի առաջին լուսանկարները հայտնվել էին տակավին 2017 թվականին:
Փորձագետների վարկածով՝ «Օխոտնիկ-Բ»-ն կլինի ամենածանր և ամենաարագընթաց դրոնը Ռուսաստանի սպառազինության մեջ. այն կթռչի ժամում գրեթե հազար կիլոմետր արագությամբ և կկշռի շուրջ 20 տոննա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: