Սիրիայում ընդհարում է տեղի ունեցել 4-րդ զրահատանկային դիվիզիայի և կառավարության բանակի «Վագրի ուժեր» էլիտար կազմավորման միջև, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրները:
Գործակալությունը նշել է, որ «Վագրի ուժեր»-ին աջակցում է Ռուսաստանը, իսկ 4-րդ զրահատանկային դիվիզիային՝ Իրանը: Ընդգծվում է, որ վերջինս հրամանատարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայր բրիգադի գեներալ Մահեր Հաֆեզ ալ Ասադն է:
Anadolu-ի աղբյուրները հայտնել են, որ զինված ուժերի ընդհարումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևելյան մասում գտնվող Համա նահանգում: Բախման օրը հայտնի չէ:
Ավելի վաղ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերի Սիրիայից դուրսբերումը կհանգեցնի ուժերի հավասարակշռության փոփոխության, որից հետո Ռուսաստանը կգժտվի իր դաշնակիցների հետ: