Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է երկիր վերադառնալ և իշխանափոխություն կատարել: Այդպիսի հայտարարությամբ նախկին քաղաքական գործիչը հանդես է եկել Rustavi 2 հեռուստաալիքի եթերում:
Սակաշվիլիի խոսքով՝ ինքը հայրենիք կվերադառնա, եթե վստահ լինի, որ Վրաստանի ակտիվ հատվածն ու ընդդիմությունը թեկուզ 72 ժամով կապահովեն իր՝ երկրում ազատ տեղաշարժը:
«Դա խաղաղ ճանապարհով երկրի ղեկավարության փոփոխության ճանապարհի սցենարն է»,-վստահեցրել է նախկին նախագահը:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ պայքարում է Վրաստանում իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի թիմի դեմ՝ երկրի ղեկավարությունը խելագարների հետ համեմատելով:
«Վրաստանի իշխանություններն ինձ հիշեցնում են այն պահը, երբ խելագարները բժիշկներին հոգեբուժարանում են փակել: Այժմ գլխավորն է՝ այդ խելագարներին չեզոքացնել առանց ողբերգության, բռնության և զոհերի»,-ասել է քաղաքական գործիչը: