Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

Հորդոր և զգուշացում ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին.

Առնվազն տարակուսանք է առաջացնում ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից նշանակված և նրանց պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում իրենց ծառայությամբ տարիներ շարունակ Հայաստանի հեղինակությունն ու վարկը նսեմացրած որոշ նախկին և գործող դիվանագետների:

Ազգային ժողովի իմ ելույթում խոսք չի եղել դիվանագետի ինստիտուտի մասին: Ես հատկապես կանգ եմ առել ՀՀ ԱԳ նախարարության կողմից տարիներ ի վեր գոյություն ունեցող արատավոր պրակտիկայի վրա, մատնանշել եմ կոնկրետ դեպքեր և օրինակներ, որոնք, չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու հռչակված փոփոխություններին, ոչ միայն չեն դադարել, այլև շարունակվում են ավելի համառ ինտենսիվությամբ:

Ես պնդում եմ, որ Հայաստանը ներկայացնող առանձին դիվանագետներ իրենց վարքով շարունակում են հեղինակազրկել մեր երկիրը, և Հայաստանի նոր իշխանության պարտականությունն է արագորեն սրբագրել, հետ կանչել նախկին քաղաքական արատավոր նշանակումները՝ հօգուտ բանիմաց և արհեստավարժ դիվանագետների:

Խորապես տեղյակ լինելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նախկին ռեժիմներից արմատացած տրամադրություններին և հեղափոխությունից հետո չմարսվող նոր իրողություններին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հորդորում եմ հետայսու գերատեսչության աշխատակիցներին, այդ թվում՝ գործող դիվանագետներին զգուշացնել պատշաճ արձագանքել ՀՀ ԱԺ պատգամավորի որևէ հայտարարության: Մամլո խոսնակից պահանջում եմ հարգալից, պատշաճ արձագանք՝ զերծ դասեր տալու և մեր հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունից։ Սա ասում եմ նաև ապագայում նախարարին ՀՀ Ազգային ժողովում անհարմար վիճակի մեջ չդնելու համար:

Արտաքին քաղաքական ճակատում հետագա անդառնալի բացթողումներն անթույլատրելի են, վարդանօսկանյանական և էդուարդնալբանդյանական ժամանակներն էլ անվերադարձ անցյալում են: Եթե որոշ պաշտոնյաներ՝ նախարարի գիտությամբ կամ առանց նրա իմացության, կարոտում են այդ ժամանակները, համոզված եմ, որ նրանք անելիք չունեն նոր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Որպես ԱԺ պատգամավոր և որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ առաջարկների մեծ փաթեթով պատրաստվում եմ լծվել բեղուն աշխատանքի: Այսպիսի միջադեպերը չեն կարող օգնել ապահովելու ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցության անհրաժեշտ աշխատանքային ոգին:

Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում