Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Սահակ Մինասյանը ցանկանում է այլ կերպարանքով ռեինկարնացիա լինել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում

Տևական ժամանակ պայքարից, պաշտոնանկությունների պահանջից հետո, մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանը նոր ռեկտոր կունենա։ Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կկայանա հենց այդ օրը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է։ Դիմել կարող են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հայտարարությունից երկու օր անց դեռևս որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, սակայն բուհի դասախոս և բուհում նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ պայքարող Գագիկ Համբարյանը մտահոգություն ունի, որ Սահակ Մինասյանն իր թեկնածուներին առաջ կմղի, որպեսզի նոր ռեկտորը կարողանա կոծկել նախկինի գործած ապօրինությունները։ «Ես չգիտեմ, թե ովքեր են հաստատ իրենց թեկնածությունը դնելու, բայց հաշվի առնելով ընդամենը 2.5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ որ Շիրակի պետհամալսարանում ընտրում էին ռեկտորի պաշտոնակատար, հաստատ համոզված եմ, որ կրկին կակտիվանա Սահակ Մինասյանն ու իր թիմը, քանի որ իրենք ունեն մի կարևոր հարց՝ կյանքի և մահվան հարց է Մինասյանի համար։ Սահակ Մինասյանը ցանկանում է այլ կերպարանքով ռեինկարնացիա լինել ռեկտորի պաշտոնում, քանի որ լավ գիտի՝ ինչեր է արել այս բուհում, որպեսզի թույլ չտա, որ Շիրակի պետհամալսարանում անցկացվի անկախ աուդիտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Համբարյանը՝ հավելելով. «2018-ի մայիսից Սահակ Մինասյանը ռեկտոր չէ, սակայն նրա թիմը, որը նա տարիներ շարունակ ձևավորել է ՇՊՀ-ում և նրանցից շատերը, որոնք Սահակ Մինասյանի հանցակիցներն են և բազմաթիվ ապօրինություններ ու հանցագործություններ են գործել, առ այսօր էլ ակտիվ են և շարունակում են փորձեր անել ռեկտորի պաշտոնը Մինասյանի ձեռքում պահելու համար։ 2018-ից առ այսօր որևէ աուդիտ բուհում չի անցկացվել, խոշոր ստուգում չի եղել, այն դեպքում, երբ այդ ապօրինությունների ու հանցագործությունների մասին ես ամեն օր ապացույցներով բարձրաձայնում եմ։ Այնպես որ, ես հաստատ համոզված եմ, որ Սահակ Մինասյանը կփորձի այդ անձանց միջոցով նորից մտնել բուհ»։

Մեր դիտարկմանը՝ կա՞ն արդեն շրջանառվող անուններ, Համբարյանը պատասխանեց. «Անցյալ անգամ այդ թեկնածուն հումանիտար գիտության և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանն էր, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն է։ Ի դեպ ասեմ, որ ժամանակին այդ կնոջ դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, քանի որ նա իր մի քանի կոլեգաների հետ գնահատական էր դրել մի ուսանողի, որը Հայաստանում չէր գտնվել։ Բայց քանի որ այդ կնոջ դուստրը այդ ժամանակ պատգամավոր էր, իրենց հաջողվեց այդ ամենը շատ արագ ծածկադմբոց անել և, որպես պարգև, այդ հանցագործության համար Թամարա Մելիքյանը այդ ժամանակ նշանակվեց օտար լեզուների ֆակուլտետի դեկան։ Հիմա չի բացառվում, որ նա կրկին փորձ կանի նորից առաջադրվել։ Ի դեպ, այսօր էլ արդեն Շիրակի պետհամալսարանում խոսակցություններ էին շրջանառվում, որ ևս մեկ կին՝ Սահակ Մինասյանի ընկերուհիներից մեկը ևս փորձ կանի հայտ ներկայացնել ռեկտորի պաշտոնի համար, որի անունը ես դեռ չեմ տա»։

Գագիկ Համբարյանն ասաց, որ ինքը մինչև վերջ պայքար կտանի, որպեսզի Սահակ Մինասյանի թիմակիցները ընդհանրապես Շիրակի պետհամալսարանում որևէ պաշտոն չստանան, քանի որ պաշտոն ստանալու դեպքում ամեն ինչ անելու են, որպեսզի կոծկեն Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները։ «Մենք կսատարենք այն անձին, որը սրտացավությամբ կվերաբերի համալսարանին ու լավագույն ծրագիրը կներկայացնի մարտի 2-ին բուհը սարսափելի ճգնաժամից դուրս բերելու համար»,- ասաց Համբարյանը։

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում