Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:

Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որևէ բան չկա, նախկինում էլ ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր են քննվել, Հայաստանն էլ բազմաթիվ գործերով պարտվել է ու փոխհատուցումներ վճարել:

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրավական համակարգի աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցանակային է հեղափոխության համար: Հեղափոխությունը ենթադրում է մի կողմից՝ անցյալի ռևիզիա, մյուս կողմից՝ ապագայի նախագծում: Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը, բնականաբար, իշխանության կողմից հստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարույց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձևակերպել որպես արդարության և արդարադատության դեֆիցիտի վերականգնման փորձ:
Սակայն թե՛ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ–ի միջանկյալ վճիռը, թե՛ ընդհանրապես աղմկահարույց գործերով դատական պրոցեսների օդում կախված վիճակը, թե՛ իրավապահ համակարգի փնթիությունը խոսում են այն մասին, որ հեղափոխության համար խիստ կարևոր, ըստ էության հեղափոխության համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կա: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թե՛ անցյալի ռևիզիայի ու արդարադատության դեֆիցիտի վերականգնման տեսանկյունից, թե՛ ապագայի նախագծման տեսանկյունից:

Այս իմաստով հատկանշական է հատկապես Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը ԱԺ– ում՝ Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Մարուքյանը, ընդ որում, նախքան Մայրապետյանի մասով ՄԻԵԴ միջանկյալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաև, որ ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր:

Մարուքյանի ելույթը իշխանության ներկայացուցիչները ցավոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշվով, սակայն, որևէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխվել» ձևակերպումներից:

Իրերի ներկա դրվածքը, ցավոք, հուշում է, որ Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված դեղին քարտը վերջինը չէ: Հուսանք՝ գոնե այդ դեղին քարտը կզգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարույց գործերով հանդերձ, հատկապես դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապես հաջորդիվ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլև երկարաժամկետ որակազրկում, որի ընթացքում գուցե մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում