Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Դաշնակցությունը վերածվել է հակազգային կուսակցության, Բյուրոն կուսակցությունը սպանության է տարել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ նախկին անդամ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում  ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Որպես կուսակցության նախկին անդամ, ի՞նչ կարծիք ունեք այդ ժողովն  Արցախում անցկացնելու և առաջիկա անելիքների մասին։

Այո՛, տեղյակ եմ, որ որոշել են Արցախում անցկացնել։ Թե ինչ պետք է անեն առաջիկայում՝ դա իրենց ներքին գործն է, բայց ես լինելով ՀՅԴ նախկին անդամ և շատ հարցերի մասին տեղյակ լինելով՝ ասեմ, որ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ, ցավոք սրտի, վաղուց արդեն ինքնասպանություն է գործել։Հնարավոր չէ վերականգնել թե՛ կուսակցության հեղինակությունը, թե՛ նրա դերն ու առաքելությունը, այդ էջը կամաց-կամաց փակվում է։Միայն մեկ հնարավորություն կա՝ այն, որ Դաշնակցության շարքերը մերժեն Բյուրոյի ներկայիս կազմը։ Այդ կազմն է կուսակցությունը տարել սպանության, 129 ամյա իր գործունեության մեջ կուսակցությունը շատ մեծ դերակարատություն է ունեցել ազգի ճակատագրական պահերին, բայց ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում Հայաստանի ռեժիմի հետ համագործակցելով կուսակցությանը տարել է կործանման ու կորցրել իր դերակատաությունը, որ ուներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Մերձավոր Արևելքում և այլ տեղերում։Ամեն տեղ Դաշնակցությունը ազգապահպանության, մշակույթի, կրթության, լեզվի պահպանության միասնական ուժն էր,  բայց ցավոք սրտի համագործակցելով  հայաստանյան նախորդ ռեժիմի հետ թե՛ կուսակցությունը  տարավ կործանման, և թե՛ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական դաշտում  անհավասարակշռություն մտցրեց՝ ի վնաս ժողովրդի և ազգի, դարձավ ավելի վտանգավոր, քան իշխող ուժն էր։

-Տպավորություն է, որ Դաշնակցությունը նույնիսկ չհարմարվեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և մնաց հին համակարգի մասը։

Ոչ թե մնացին հին համակարգում, այլ կան այդ համակարգում, ուրիշ բան չեն կարող ընդունել։Սա այն Դաշնակցությունը չէ, որին ես անդամագրվել էի 30 տարի առաջ։ Ես այն Դաշնակցությանը գիտեմ և իմ աչքերով տեսել եմ, որ Միջին Արևելքում, Լիբանանում վեր կանգնեց ամեն ինչից և թույլ չտվեց , որ սյունիներն ու շիաները կոտորեն հայերին, կազմակերպեց սյունիների ՝ սկզբում իր ժողովրդի հայերի հետ հաշտեցում, հետո սյունիների ու շիաների միջև միջնորդ հանդիսացավ։Հենց այնպես չէ, որ Լիբանանը բարձր է գնահատել  հայերի դերը Լիբանանի կայացման գործում, այնտեղ հայերն ունեն երկու նախարարի պորտֆել և 6 պատգամավորի մանդատ, դա տրված է  հայությանը՝ ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ որպես նշանակալի դեր ունեցողի։ Ես այն Դաշնակցությանը գիտեմ, որ 1988-89 թվականներին լիբանանյան զինանոցի ողջ զենքերը բերել է Արցախ և միակն է եղել, որ մեզ բոլորիս հավաքեց, անդամագրեց Դաշնակցությանը, միայն Դաշնակցությունն էր, որ տեսնում էր, որ պատերազմ է լինելու. մինչդեռ ՀՀՇ-ն Հայաստանից  ոչինչ չարեց։ Ադրբեջանի առաջին ագրեսիային դաշնակցական խմբերն էին,  որ պատասխան տվեցին… ես այդ Դաշնակցությանը գիտեմ։ Ես հիմա նախկին դաշնակցական եմ, որովհետև չեմ ընդունել և պայքար եմ մղել, որ նախորդ իշխանությունների հետ համագործակցություն չլինի։Այն ավերիչ քաղաքականությունը, որ տարվել  է տնտեսության, պաշտպանության բնագավառում, արտաքին հարաբերությունների բնագավառում վնասել է թե՛ Հայաստանը,թե՛ Սրցախը և մեզ տանում էր կործանման։

Ընդունվեցին վերպետական օրենքներ՝ Մաքսային միությանն անդամագրվելու մասին՝ ու՞ր էր Դաշնակցությունը։ ՀՅԴ-ն պետք է բռոնւցքը սեղանին խփել ու ասերո, որ այդ ազգակործան պայմանագիրը չպետք է ընդունվի։ Այսօր մենք կամաց-կամաց համոզվում ենք, որ Մաքսային միությունը կործանում էր, գազային օրենքները, երբ ընդունում էր Քոչարյանը՝ ո՞վ նրան սպասարկեց՝ Դաշնակցությունը, այսինքն ոչ թե Դաշնակցությունը, այլ Բյուրոն։ Այնպիսի մի իրավիճակ է եղել, որ Դաշնակցության Բյուրոն ու Հայաստանի ԳՄ-ն եղել են հակադաշնակցական, իսկ շարքերը՝ դաշնակցական։ Այսպիսով Դաշնակցությունը փաստորեն կործանված, համարյա զրոյին հավասարված է ։Իհարկե ուրախ կլինեմ, որ վերականգնի, բայց համոզված եմ, որ չի լինի։

-Դաշնակցությունը համահայկական կուսակցություն է՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Այս ճյուղերը միասնակա՞ն են գործում, թե՞ կան նաև Բյուրոյի հետ հակասություններ և ավելի առողջ մոտեցումներ։

-Ես ասացի՝ հիմա Դաշնակցության մեջ կան դաշնակցականներ և հակադաշնակցականներ..ղեկավար մարմինը Բյուրոյի հետ միասին՝ հակադաշնակցան են չնչին բացառություններով, իսկ շարքերը՝  ամբողջովին դաշնակցականներ են։Այո՛ ճիշտ եք համահայկական կուսակցություն է և ցավն էլ դա է՝ լինելով համահայկական կուսակցություն, ըստ էության,  վերածվել է  հակազգային կուսակցության։

Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ թեկնածությունը չի դնի ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում