@Dnschtt’s կեղծանունով Twitter-ի օգտատերը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանել է իր ընկերուհու խնդրանքով։ Աղջիկը նրան ուղեպարկ և գոտու համար փոքրիկ պայուսակ է նվիրել և պահանջել է ցուցադրել՝ գրում է The Mashable-ը։
«Ընկերուհիս ինձ համար ուղեպարկ և ծիծաղելի պայուսակ է պատվիրել և ուղարկել իմ տուն։ Նա ցանկացավ տեսնել դրանք և ես նրան լուսանկար ուղարկեցի։ Սակայն դա նրան չբավարարեց, և նա խնդրեց ցույց տալ դրանք։ Այնպես որ ևս նրա համար տեսանյութ եմ նկարել»,- նշել է նա։
Հոլովակում տղամարդը ցույց է տալիս իրերը էրոտիկ շարժումներով։ Հետաքրքաշարժ տեսահոլովակը մի քանի օրվա ընթացքում հավաքել է գրեթե 700 հազար դիտում։
A friend ordered a backpack and a fanny pack and had them sent to my house. She was like let me see them, so I sent her a pic of the packages but she was like “No, let me SEE them” so I sent her this (excuse my mess of a house): pic.twitter.com/jQ4L31S6ri
— D (@beefydanny) January 9, 2019










































