Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Ռեաբիլիտացիա՝ լյուստրացիայի միջոցով. առանց անցումային արդարադատության Լյուստրացիայի մասին օրենքը արդյունավետ չի լինի

Հայաստանում վերջին առնվազն մեկ տասնամյակում պարբերաբար հանրային-քաղաքական օրակարգում է հայտնվել «Գաղտնազերծման (Լյուստրացիայի)» մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին հարցը։ Այդ հարցով եղել է անգամ խորհրդարանական նախաձեռնություն՝ 5-րդ գումարման ԱԺ-ում նման նախագիծ է ներկայացրել «Ժառանգությունը», որը սակայն, տապալվել է։ Փորձագիտական-քաղաքական շատ շրջանակներ մշտապես պնդել են, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները խորքային լուծում կարող են ստանալ միայն գաղտնազերծումից հետո, ճանապարհ, որով անցել են հետխորհրդային ու արևելաեվրոպական մի շարք երկրներ։

https://iravaban.net/wp-content/uploads/2015/04/Artur_Saqunc.jpg

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս փուլում անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության ինստիտուտը. համապատասխան օրենքի ընդունում, տուժածերի իրավունքների վերականգնում.«Եթե եղել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնց առնչվել են պաշտոնատար անձինք, դրանք նույնպես պետք է բացահայտվեն։ Այստեղ պետք է մի կարևոր հանգամանքը հաշվի առնել, որ երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ կյանքի իրավունք, անձնական կյանի կոպիտ միջամտություն, սեփականության իրավունք և այլն՝ այստեղ լյուստրացիան պետք է դիտարկել պետության կողմից քաղաքացիների իրավունքների ճանաչման և այդ խախտումներում անձանց բացահայտման տեսակետից»։
Սաքունցի դիտարկմամբ՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ այս գործընթացը չիրականացվի հետապնդման տեսանկյունից.«Կան մարդիկ , որոնք կարող են մասնակից լինել մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, նրանց վերաբերյալ պետք է որոշակի սահմանափակումներ մտցվի պետական ծառայության անցնելու հետ կապված»։

Մեր զրուցակիցը հավելեց.«Ես չեմ դիտարկում, որ կա անհրաժեշտություն լյուստրացիայի մասին առանձին օրենքի նախագծի՝ առանց անցումային արդարադատության կոնցեպտի, ճշմարտության հանձնաժողովի ձևավորման. դա կլինի հատվածային մոտեցում և ակնկալվելիք արդյունքը չի տա»։

Ինչ վերաբերում է ԿԳԲ-ի գործակալների բացահայտմանը,Արթուր Սաքունցն ընդգծեց.«Չկա ԿԳԲ-ի գործակալների հետ կապված քննարկվող մի գործոն, որը կապված չլինի մարդու իրավունքների խախտումների հետ»։

http://henaran.am/wp-content/uploads/2016/07/A.Arshakyan-Small-585x375.jpg

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Լյուստրացիայի մասին օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է մատնությունների, «դանոսների» սովետական էջը փակելու իմաստով.«Բայց դա չպետք է լինի այդ նույն՝հավաքագրման, ստուկաչների, դանոսչիկների ակցիայի շարունակությունը.«Դա պետք է մաքրի, ոչ թե ավելի շատ պղտորի մեր կյանքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսկ դրա համար, ըստ Արշակյանի, պետք է լինի դատարան, դատարանի վճիռ.«Լյուստրացիան պետք է արվի դատարանով, ոչ թե ԿԳԲ-ի կամ այսօրվա ԱԱԾ-ի նախասիրություններով։ Լյուստրացիան պետք է կապվի մատնված, դատապարտված մարդկանց ռեաբիլիտացիայի հետ։ Այն մարդիկ, ովքեր մատնել են, իրենց հարազատների, կոլեգաների, հարևանների վրա մատնություն են գրել ու պատժվել՝ դա պետք է բացահայտվի։Սովետական միության այն ագենտների քարտերը, որոնք մնացել են ու Մոսկվա չեն տեղափոխվել, կողոպտվել են… դրանք Հայաստանում չեն, հիմնականում տեղափոխվել են, մնացել է անհետաքրքիր մասը,այն մասը, որը իմպերիային չի հետաքրքրել»։

Մեր զրուցակիցը նշում է՝ քաղաքական առումով լյուստրացիա անելը շատ բարդ է.«Դա հակասովետական ակցիա է լինելու, իսկ այսօրվա թուրքական, ադրբեջանական, ղազախական, բելառուսական, ճապոնական հետախուզության տվյալները մենք չունենք, դրանք Հայաստանում չեն պահվում։ Այսօրվա ազդեցության ագենտուրայի քարտերը մենք չենք կարող լյուստրացիա անել։ Դա պետք է կապվի.այսինքն՝ ռեաբիլիտացիա՝ լյուստրացիայի միջոցով։Կարևոր է, որ տուժածը արդարացվի, այդ դեպքում իմաստ ունի։ Իսկ եթե մենք պետք է իմանանք, որ ինժեներներից մեկը իր գործընկերներից մեկի վրա մատնություն է գրել, գնացել է Չեխոսլովակիա ու մաքսանենգ ճանապարհով բաժակ է բերել, իսկ մյուս ընկերը՝ում դեմ մատնություն է արել՝ զրկվել է ինչ-որ բանից, դա ինձ, օրինակ, չի հետաքրքրում»։

Ազատ Արշակյանը եզրափակում է.«Եթե հալածանքների ու զրկանքների ենթարկվածը արդարացվում է, դա պետք է արվի դատարանով, հատուկ դատարան ձևավորելով, որը կարդարացնի մատնության հետևանքով տուժածներին, հետմահու, հեռակա կարգով նրանց դատապարտի։

Լյուստրացիա, ռեաբիլիտացիա և պարսավանք.. նրանք մեռել են, նրանց բանտ չենք կարող ուղարկել, նրանց ռեաբիլիտացիայի ժամին կապում ենք պարսավանքի սյունին»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում